Միջազգային օլիմպիական կոմիտեի նորընտիր նախագահ Թոմաս Բախը քննադատել է այն քաղաքական գործիչներին, որոնք հրաժարվել են այցելել Սոչիի ձմեռային օլիմպիական խաղեր: «Եթե քաղաքական գործիչը հայտարարություն ունի անելու, պետք է համարձակություն ունենա դեմ առ դեմ իր կարծիքն ասել մյուս քաղաքական գործչին, այլ ոչ թե դրա համար օգտագործի աթլետներին ու սպորտը: Քաղաքական գործիչները պետք է աջակցեն մարզիկներին», – Բախի խոսքերը մեջբերել է sports.ru-ն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Global Look Press-ի: