Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուկրաինացիների հաղթանակը՝ նաեւ Ազատ Հայաստանի հաղթանակն է»․ Ռուբեն Մեհրաբյան

Հունվար 27,2014 22:51

«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանից «Aravot.am»-ը հետաքրքրվեց, թե որքա՞ն կարող է դիմադրել Մայդանը՝ հաշվի առնելով վերջին օրերի ցավալի իրադարձությունները, որքա՞ն կարող են համառել Ռուսաստանի իշխանությունները, եւ առհասարակ, նախկին խորհրդային միության երկրների նկատմամբ ազդեցության առումով Մայդանում տեղի ունեցող վերջին գործընթացները Մոսկվայի հեռահար նպատակները մոտեցնո՞ւմ են, թե՞ ընդհակառակը:

«Յանուկովիչի ռեժիմի մի շարք բռնի գործողություններից հետո ուկրաինական մայդաններում հավաքվել են մարդիկ, որոնք պատրաստ են ամեն զոհողության՝ հանուն վերջնական հաղթանակի: Նրանք այլեւս չեն հանդուրժելու կրիմինալ ռեժիմին, չեն հանդուրժելու Մոսկվայի ստորացուցիչ եւ արյունոտ լուծը, նրանք համար անհանդուրժելի է վերածվելը «շինանյութի» մի նոր ռուսական կայսրության համար, որի գաղափարը Պուտինը փորձում է պարտադրել մոլագարի համառությամբ: Ուկրաինացիների պատմական հիշողությունը, որի անբաժանելի մասն է բռնի ռուսիֆիկացումը, ՆԿՎԴ-ի տեռորը, եւ, իհարկե, Հոլոդոմորը՝ 30-ականներին ուկրաինական ժողովրդի ցեղասպանությունը՝ դա ուղղակի բացառում է», նկատեց փորձագետը:

Ռուբեն Մեհրաբյանի համոզմամբ․ «Այսօր մայդաններ դուրս եկած ուկրաինացին ոչ միայն պայքարում է հանուն Ազատ Ուկրաինայի, այլեւ դրանով իսկ պատմության աղբանոցն է ուղարկում երիցս ժողովուրդների բանտի եւ Եվրոպայի ժանդարմի վերածված Ռուսական նեոկայսրությանը, ստիպելով Մոսկվային հարգել հարեւանների օրինական ձգտումները եւ շահերը, հնարավորություն բացելով հետխորհրդային ազգերին թոթափել կրիմինալ օլիգարխիայի լուծը: Այս պայքարն ուղղակի չի կարող չավարտվել փառահեղ հաղթանակով: Եվ ուկրաինացի ժողովրդի հաղթանակը՝ դա նաեւ Ազատ Հայաստանի հաղթանակն է»:

 

«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղվա «Առավոտ»-ում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Լուսանկարը` Իլյա Վառլամովի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Իսկ գուցե հակառակը???? Չեմ կարծում, թե ուկրաինացի ժողովրդի հաղթանակը՝ դա նաեւ Ազատ Հայաստանի հաղթանակն է: Կարծում եմ կգործի ՈՒԺԸ ԷՇԻՆ ՉԻ ՊԱՏՈՒՄ ՓԱԼԱՆԻՆ Է ԾԵԾՈՒՄ տրամաբանությունը: Ուկրաինայի հաղթանակից գազազած Ռուսաստանը զայրույթը կթափի Հայաստանի վրա….ՈՒրախ եմ, որ Ուկրաինան կազատվի ռուսական ցարական լծից…Ցավում եմ, որ Հայաստան պետություն կմնա լոկ ձեւական…

  2. Լևոն մելքումյան says:

    Դրանում միայն հայերն են մեղավոր:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031