Վաղը Ջիբրալթարում մեկնարկում է շախմատի միջազգային ավանդական փառատոնը, որի շրջանակներում կայանալու է նաեւ բավականին ուժեղ կազմ ունեցող «Masters» մրցաշարը (շվեյցարական մրցակարգ, 10 տուր):
Ուժեղագույնների պայքարին մասնակցելու հայտ ներկայացրել են 236 շախմատիստներ, որոնցից 82-ը կրում է գրոսմայստերի կոչում: Ջիբրալթարում հանդես են գալու այնպիսի անվանի շախմատիստներ, ինչպիսիք են Սերգեյ Մովսիսյանը, Մայքլ Ադամսը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Վասիլի Իվանչուկը եւ այլոք:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ chessbas.com-ի: