Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Խնդիրը այն է, որ Վոլոդյա Ավետիսյանի հիշողությունը, նրա սխրագործությունները ուզում են ոչնչացնել». Արման Սուլեյմանյան․ (Տեսանյութ)

Հունվար 27,2014 22:17

«Երբ որ մենք Վոլոդյա Ավետիսյանի ընկերներին սկսեցինք խնդրել 20 տարի վաղեմություն ունեցող կադրերը, եւ նրանք ասացին, որ չկա, տվել ենք ուրիշին, չենք կարող ասել եւ այլն, մենք հասկացանք, որ պետական ապարատը շարունակում է ոչնչացնել Վոլոդյա Ավետիսյանի հիշողությունը»,- հունվարի 27-ին «Անազատամարտիկը» ֆիլմի առաջին ցուցադրության ժամանակ Aravot.am-ին հայտնեց ֆիլմի հեղինակ Արման Սուլեյմանյանը:  Նա Վոլոդյա Ավետիսյանի դեպքը համեմատում է «300 սպարտացիներ» ֆիլմի դրվագներից մեկի հետ.

«Երբ Քսերքսը Լեոնիդ արքային ասում է՝ «այն որ քեզ կհաղթեմ, հեչ բան է, կկտրեմ բոլոր պատմաբանների լեզուները եւ աչքերը կհանեմ, որ քո խիզախության մասին ոչ ոք ոչ մի բան չիմանա»: Այստեղ կարծես, թե նույն բանն է. Խնդիրը նա չէ, որ Վոլոդյան բանտարկված է կամ կալանավորված, խնդիրը այն է, որ Վոլոդյա Ավետիսյանի հիշողությունը, նրա սխրագործությունները ուզում են ոչնչացնել՝ առաջին հերթին վախեցնելով այն մարդկանց, ովքեր տիրապետում են այս ձայնագրություններին»:

Ֆիլմը պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի մասին է, ով 2013 թվականի մայիս ամսից պայքարում է ազատամարտիկների թոշակների եւ սոցիալական պայմանների համար, նա ձերբակալվել է 2013 թվականի սեպտեմբերին խոշոր չափերի խարդախության կասկածանքով: Ֆիլմում օգտագործված են կադրեր ինչպես պատերազմի տարիներից, այնպես էլ՝ անցած տարի տեղի ունեցած պայքարից: Ֆիլմը համացանցում կհայտնվի հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը:

Վոլոդյա Ավետիսյանի մարտական ընկեր, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը իր ելույթում նշեց, որ Վոլոդյա Ավետիսյանի պայքարը ոչ թե սոցիալական պայքար էր, այլ նախ եւ առաջ հայ մարդու լավագույն տեսակի՝ ազատամարտիկի արժանապատվության խնդրի լուծում էր.

«Այստեղ սոցիալական հարցերն ընդամենը այն են, ինչ-որ ջրի երեսին կային. Մարգարիտները գտնվում են շատ ավելի խորը, քանի դեռ մենք չենք հասկացել՝ այս ամենի կռվի հիմքում հայ ասպետի տեսակը վերականգնելն է. մենք շատ բան ենք կորցնելու»:

Ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ֆիլմը շատ կարեւոր ուղերձ է համարում եւ շատ ուշագրավ է համարում ֆիլմի վերջաբանը. «Երբ որ ասվեց՝ այն մարդիկ, ովքեր կամավոր գնացել են երկիրը պահելու, ազատագրելու եւ ազատամարտիկ են կոչվել այդ մարդկանց արժանապատվությունն այսօր ոտնահարված է: Եվ իշխանությունը, որը թույլ է տալիս նման սանձարձակությունը, այդ իշխանությունը չի վայելելու, որովհետեւ երկիրը պահում են այդ մարդիկ, երիտասարդ սերնդին դաստիարակում են այդ մարդկանց օրինակով»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031