Հունվարի 27-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ-ում նախագահող Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության պետքարտուղար Իվ Ռոսյեին։
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը կարևորել է ԵԱՀԿ շվեյցարական նախագահության նախաձեռնություններն՝ ուղղված կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանը և հայտնել Հայաստանի աջակցությունը ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության առաջադրած օրակարգի իրականացմանը։
Զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկhալտերի`ամռանը Հայաստան նախատեսվող այցին։
Էդվարդ Նալբանդյանը պետքարտուղար Ռոսյեին է ներկայացրել Հայաստանի և միջազգային հանրության ջանքերն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ողջունել շվեյցարական նախագահության մոտեցումը`սատարելու ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից իրականացվող միջնորդական առաքելությանը:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ