Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ նախկին նախագահը հայ-ադրբեջանական հարաբերություններում «ռիվոկ» է ակնկալում

Հունվար 27,2014 20:35

«Ձեզ տեսնենք Հայաստան և Ադրբեջան, պետք է ռիվոկ կատարեք և առաջընթաց գրանցեք հակամարտության կարգավորման հարցում»-այսօր ԵԽԽՎ Ձմեռային նստաշրջանի առաջին օրը, հրաժեշտ տալով Վեհաժողովի նախագահի պաշտոնին և վերլուծելով իր՝ նախագահի պաշտոնում կատարած գործունեությունը, այսպիսի կարծիք հայտնեց ԵԽԽՎ նախկին նախագահ Ժան Կլոդ Մինյոնը: Մասնավորապես անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների սերտացմանն ու խնդրի կարգավորմանը՝ պարոն Մինյոնը նշեց. «Կարծում եմ՝ ինձ հաջողվել է սերտացնել հայ-ադրբեջանական հարաբերությունները»: Հիշեցնելով, որ այս տարվա մայիսին Ադրբեջանը ստանձնելու է ԵԽԽՎ Նախարարների կոմիտեի նախագահությունը, պարոն Մինյոնը հույս հայտնեց, որ համապատասխան ջանքեր ադրբեջանական կողմից ևս կցուցաբերվեն հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց  գրանցելու հարցում:

Ամփոփելով խոսքը՝ Ժան Կլոդ Մինյոնն ասաց, որ Մինսկի խումբը պետք է  շարունակի աշխատել հակամարտության կարգավորման ուղղությամբ:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031