Լրահոս
Օրվա լրահոսը

«Թեղուտի վնասը հաշվարկվել է բնափայտով, իսկ նոր օրենքով այդպես չի լինի»․ (Տեսանյութ)

Հունվար 27,2014 20:24

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին» (ՇՄԱԳ) նոր օրենքի նախագիծը, որն արդեն ներկայացված է Ազգային ժողովին, բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը համարում է հավասարակշռված օրենք: Այսօր Ամերիկյան համալսարանում նախագծի քննարկման ժամանակ փոխնախարարը կարծիք հայտնեց, որ այն հավասարակշռված է, քանի որ մի շարք դրույթներ են հաշվի առնվել. մի կողմից, որ չխոչընդոտեն Հայաստանի տնտեսության զարգացմանը, մյուս կողմից` բյուրոկրատական խոչընդոտներն են վերացրել եւ այլն: Փոխնախարարը նաեւ վստահեցրեց, որ նախագծում կներառվեն նաեւ շահագրգիռ կողմերի առաջարկները, որոնք կբարելավեն նախագիծը. «Հաշվի առնելով բիզնես միջավայրի, պատգամավորների, հասարակական կազմակերպությունների կարծիքները»:

Օրենքի նախագծի մշակման աշխատանքային խմբում է եղել նաեւ Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը: Նա այսօր ներկայացրեց օրենքում ներառված մի քանի դրույթներ, որոնք իր իսկ ձեւակերպմամբ` առանցքային են:

Արթուր Գրիգորյանի ներկայացմամբ` ավելի  ուժեղացվել է որեւէ համայնքում նախատեսվող նախագծի իրականացման վերաբերյալ հանրային լսումներն ու բնակիչների կարծիքը, այսինքն, այնպես է արվել, որ բնակիչների խոսքը` ազդեցիկ ու ընդունելի լինի:

IMG_4046

Օրինագծի մշակման մասնակցի խոսքերով` «Գործող օրենքում էլ կա, որ միային բնապահպանության նախարարությունը չէ, որ փորձաքննություն է անցկացնում. մենք ունենք «Սեւանա լճի մասին» օրենք, որտեղ նշված է` Սեւանի հարցերով հանձնախումբը եւս կարող է Սեւանի մասին տա եզրակացություն, որը էական նշանակություն ունի: Բայց օրինակ Ամուլսարի գործով բացասական եզրակացություն է տվել, եւ գործող օրենքը չի ասում թե այդ եզրակացությունը որքանով է պարտադիր բնապահպանության նախարարության փորձագետների համար, ու փորձը ցույց  է տվել, որ այնքան էլ պարտադիր չի եղել, որովհետեւ Ամուլսարի մասով տրվել է դրական եզրակացություն: Նույնը ՀԷԿ-երի մասին, Սեւանա լիճ լցվող գետերի վրա անսահմանափակ ՀԷԿ-եր են»:

Արթուր Գրիգորյանի ներկայացմամբ` նոր օրենքում ներառել են եւ, այսպես ասած` պարտադրում են, որպեսզի նախագծերը կառուցվեն ժամանակակից ու գիտական թարմ տվյալների հիման վրա. «Օրինակ` Թեղուտի շահագործման նախագծում բերվել է 1986 թվականի, սովետական մոդելի փաստաթղթերով, վրա հաշվարկներն էլ կատարված են եղել սովետական ռուբլով, իսկ Թեղուտի նախագիծը  2006-ին է ներկայացված եղել ու անցել, նոր օրենքով այսպես չի լինի»:

Բացի այս, ինչպես ասաց, Արթուր Գրիգորյանը, Թեղուտի վնասը հաշվարկվել է բնափայտով, իսկ  անտառի ֆունկցիան միայն բնափայտը չէ. «ՇՄԱԳ հաշվետվության մեջ մենք պահանջում ենք, որպեսզի ներկայացվի շրջակա միջավայրի վրա ազդեցության էկոլոգիական վնասի տնտեսական գնահատումը, ոչ միայն յուրաքանչյուր միավորի` ջրի, հողի, մթնոլորտային օդի եւ այլն, այլ` բուն տնտեսական վնասը: Ցանկացած հանքարդյունաբերական գործունեություն վնաս է, բայց այդ վնասները ոչ ոք չի փոխհատուցում: Այդ հսկայական ռեսուրսները հանքարդյունաբերողը ոչնչացնելով` ոչինչ չի վճարում»: Բանախոսի վստահեցմամբ` նոր օրենքով նախատեսված է, որպեսզի այդ վնասները գնահատվեն, եւ հնարավոր է դրանից հետո բիզնեսմենին այլեւս ձեռնտու չլինի ասենք` հանքի շահագործումը:

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031