Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի վերջին դիվերսիոն գործողությունների հարցը՝ ԵԽԽՎ-ում

Հունվար 27,2014 19:54

ԵԽԽՎ Ձմեռային նստաշրջանի այսօրվա նիստի ընթացքում ԵԽԽՎ Նախարարների խորհրդի նախագահ Սեբաստիան Կուրցի ելույթից հետո տեղի ունեցավ պատվիրակների հետ հարցուպատասխան:

Ադրբեջանցի պատվիրակ Գանիրա Փաշաևան, ԵԽԽՎ ամբիոնից խեղաթյուրելով իրավիճակը, ներկայացրեց, թե իբր օրեր առաջ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը և դիվերսիոն գործողություններ իրականացրել՝ կրակելով խաղաղ բնակչության վրա: Այնուհետև հետաքրքրվեց, թե ո՞րն է Վեհաժողովի վերաբերմունքը: Զեկուցողը պատասխանեց. «Մենք շատ լուրջ ենք վերաբերվում այդ իրավիճակին, բայց կարող եմ միայն ընդհանուր պատասխան տալ: Միակ ճանապարհը երկխոսությունն է երկու երկրների միջև, իսկ ԵԽԽՎ-ն այդ երկխոսության կայացման համար կարող է միջնորդ հանդիսանալ: Համենայն դեպս, հարցն առավել մանրամասն քննարկման կարիք ունի»:

ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Լևոն Զուրաբյանը, զուգահեռներ անցկացնելով Ուկրաինայում  ներկայումս տեղի ունեցող զարգացումների հետ, կոչ արեց Վեհաժողովին թույլ չտալ, որ ուժ կիրառվի խաղաղ ցուցարարների նկատմամբ, որպեսզի չկատարվի այն, ինչ տեղի ունեցավ ՀՀ-ում՝ մարտի 1-ին: Այնուհետև կոչ արեց Վեհաժողովին ՀՀ իշխանություններին հորդորել, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն մարտի 1-ին զոհերի համար մեղավորները:  Պարոն Կուրցն ի պատասխան նշեց. «Ուկրաինայում տեղի ունեցողի վերաբերյալ  հիմնական խնդիրը բռնության կիրառման դեմ պայքարն է, իսկ այս առումով Վեհաժողովի գործունեությունը դրական եմ գնահատում»: Անդրադառնալով հարցի՝ մարտիմեկյան հատվածին, զեկուցողն ասաց. «ՀՀ իշխանությունների՝ բարեփոխումների իրականացման պատրաստակամությունը բարձր ենք գնահատում և պատրաստ ենք նրանց աջակցել, ստորագրված գործողությունների ծրագրի իրականացման հարցում»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031