Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրակրթական Դիջիթեք-2014», կամ մոբիլ դպրոց

Հունվար 27,2014 17:36

«Մոբիլ դպրոց». այսպիսին է փետրվարի 3-7-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անցկացվելիք 6-րդ Հանրակրթական Դիջիթեքի կարգախոսը: Վարպետության դասեր, բաց պարապմունքներ, կլոր սեղաններ, ցուցադրություններ, ներկայացումներ կրթահամալիրի դպրոցներում, որին կմասնակցեն սովորողներ, դասարաններ, դպրոցներ, դասավանդողներ, կրթական ոլորտի ներկայացուցիչներ, ծնողներ: Դիջիթեքի կազմակերպմանն աջակցում է ՀՀ ԿԳՆ-ն, տարբեր կազմակերպություններ, ԶԼՄ-ներ:

Հունվարի 14-ից մեկնարկել է ստուգատեսի հայտերի ընդունումը: Արդեն գրանցվել է ավելի քան 600 մասնակից Երևանից, ՀՀ մարզերից, Արցախից, Վրաստանից: Դիջիթեք-2014-ը ներկայանում է 20 անվանակարգով:

Aravot.am-ը «Հանրակրթական Դիջիթեք 2014»-ի տնօրեն Լուսինե Բուշից հետաքրքրվեց՝ թվային միջոցների կիրառումը ՀՀ հանրակրթական դպրոցներում ի՞նչ մակարդակի վրա է: Նա պատասխանեց. «Ստուգատեսի նպատակը թվային միջոցների՝ հանրակրթության մեջ արդյունավետ օգտագործման փորձի ներկայացումն է, բաց ստուգատես է, որին կարող են մասնակցել սովորող, ուսուցիչ, հանրակրթության սպասարկող… Տարեցտարի համալրվում են հայաստանյան դպրոցների թվային միջոցները, որոնք իրենց հետ բերում են ուսուցման նոր կազմակերպում: Եթե տարիներ առաջ դա կարող էր լինել մեկ դասարան՝ որպես պիլոտային ծրագիր, հիմա շատ կրթական հաստատություններ անցել թվային են թվային միջոցներով ուսուցման կազմակերպմանը: 2013-ի սեպտեմբերից կրթահամալիրի սովորողները գալիս են դպրոց անհատական թվային միջոցներով, որոնք ավելի արդյունավետ են դարձնում կրթության կազմակերպումը. միակ դասագիրք ունենալու խնդիր այլևս չկա, կան կրթական ռեսուրսներ, մեդիագրադարան: Մեդիակրթության իրագործումը նպաստում է ինքնակրթությանը. ստեղծող են և՛ սովորող, և՛ ուսուցիչ: Իսկ «Դպիր» մանկավարժական էլեկտրոնային ամսագրի 77-րդ «Հանրակրթական Դիջիթեք 2014. թվային միջոցները հանրակրթության արդյունավետ գործիքներ» ամենամյա 6-րդ ստուգատեսի համարն է, որտեղ հրապարակվում են դիջի-պատումներ, թարգմանություններ, մանկավարժական փորձի արդյունքներ»:

Նշենք, որ փետրվարի 8-ին կրթահամալիրի Մարմարյա սրահում կանցկացվի դիջի-ղափամայի ծես, երբ դպրոցները կբացեն իրենց դդմային ուտեսներն ու բաղադրատոմսերի ցուցադրությունը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031