Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանի ստորագրությունը հետ կանչելու ժամանակն է (տեսանյութ)

Հունվար 27,2014 17:31

2009թ. հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո միայն մի երկիր՝ Շվեդիան է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը ընդունում է, որ Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման դանդաղումը կապված է հենց այդ արձանագրությունների գոյության հետ. «Շվեդիայի խորհրդարանը ընդամենը մեկ քվեի առավելությամբ կարողացավ ճանաչել Ցեղասպանությունը, եւ նրանք, ովքեր դեմ էին ճանաչմանը՝ հենց դրանով էին պայմանավորում իրենց դեմ լինելը, որ Հայաստանն ու Թուրքիան արդեն արձանագրություններ են ստորագրել, որ պատրաստվում են հանձնաժողով ստեղծել՝ այդ հարցերը քննարկելու համար, եւ իրենց միջամտությունը պետք չէ: Նույն մոտեցումը եղավ ԱՄՆ Կոնգրեսում, երբ համապատասխան հանձնաժողովը ընդամենը մեկ քվեով դրական եզրակացություն տվեց այն ժամանակ ներկայացված բանաձեւին: Դեմ եղողները նույն պատճառաբանությունն էին տալիս՝ արձանագրությունների գոյությունը»:

Պարոն Մանոյանը համոզված է, որ արդեն վաղուց ժամանակն է, որ Հայաստանը ետ կանչի իր ստորագրությունն այդ արձանագրություններից, որպեսզի մենք 2015 թվականը չթեւակոխենք այդ արձանագրություններով: Բայց եւ միաժամանակ շատ կարեւորում է, որ աշխարհը հստակ տեսնի եւ ընդունի, որ դրանց տապալման պատճառն ու պատասխանատուն Թուրքիան է: «Դեռ 2010-ին է Հայաստանի նախագահն ասել, որ «առայժմ մենք մեր ստորագրությունը ետ չենք վերցնում», 2010- ից մինչեւ 2014-ը բավարար ժամանակ է անցել այդ «առայժմ»-ից, Թուրքիան ոչինչ չի ձեռնարկել, եւ ժամանակն է, որ Հայաստանը ետ վերցնի իր ստորագրությունը»,-եզրափակեց Կիրո Մանոյանը:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Խելոքին մեկ ասա, ստորագրողին՝ հազար։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031