Այսօր մեկնարկեց ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը: Նստաշրջանի առաջին օրը կայացավ վեհաժողովի նախագահի ընտրությունը: Ավանդաբար Վեհաժողովի քաղաքական խմբերի միջեւ պայմանավորվածության համաձայն՝ նրանցից մեկի կողմից առաջադրված ներկայացուցիչը դառնում է ԵԽԽՎ նախագահ։ Չնայած պետք է ԵԽԽՎ նախագահ դառնար Լիբերալ-դեմոկրատների ներկայացուցիչը, սակայն իր թեկնածությունն էր առաջադրել նաև եվրոպական դեմոկրատների խմբի նախագահ Ռոբերտ Վորլտերը։
Այնուամենայնիվ, քվեարկության արդյունքում ԵԽԽՎ նախագահ ընտրվեց Լիբերալ-դեմոկրատների խմբի ղեկավար Անն Բրասյուրը: Նա ստացավ 165, իսկ Ռոբերտ Վոլտերը՝ 125 «կողմ» ձայն:
ԵԵԽՎ ձմեռային նստաշրջանում կքննարկվեն Ուկրաինայում տիրող իրավիճակը, Մագնիտսկու հարցը, Եվրոպայում ռասիզմի եւ անհանդուրժողականության, ինտերնետի միջոցով ապատեղեկատվություն, հակաքարոզչություն տարածելու հարցերը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ