Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Վարդան Ղուկասյանն էնքան թափ ունի, որ նրա համար հնարավոր է նույնիսկ հանրապետության ոստիկանապետ փոխվի». լրագրող

Հունվար 27,2014 17:15

Օրերս Գյումրի կատարած այցի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր,  որ Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանին պաշտոնազրկելը ամենևին կապ չունի Վարդան Ղուկասյանի ու նրա որդու կատարած արարքի հետ: «Ես չեմ կարծում, որ պարոն Ղուկասյանը կամ նրա որդին պետք է հանդիսանան էն անձինք, որոնց պատճառով ես ոստիկանապետ փոխեմ, մի քիչ շատ չէ՞»,- ասել էր Վլադիմիր Գասպարյանը:

Aravot.am-ը լրագրող Համլետ Մոսինյանից կարծիք հարցրեց`որքանո՞վ է արժանահավատ ու անկեղծ ոստիկանապետի պարզաբանումը: «Իրականում, այո, Վարդան Ղուկասյանն էնքան թափ ունի, որ նրա համար նույնիսկ հնարավոր է հանրապետության ոստիկանապետ փոխվի, եթե իրոք հաստատվի, որ նրա որդին է կրակել: Վերջ առաջ Ղուկասյանը եղել է Հանրապետական կուսակցության մարզային կառույցի ղեկավար, 13 տարի հանրապետության երկրորդ քաղաքն է ղեկավարել, ի՞նչ, Ղուկասյանը էդքան անարժեք, անթափ մա՞րդ է ոստիկանապետի համար: Հեչ չերևաց,: Հո ասելով չէ, էլի, դահլիճում նստած մարդկանց մոտ, թե ո՞վ են նրանք, որ նրանց համար ես ոստիկանապետ հանեմ…»:

MosinaynՀամլետ Մոսինյանը Վլադիմիր Գասպարյանից պահանջում է անկեղծ լինել, ասել Կարեն Բաբակեխյանին պաշտոնազրկելու իրական պատճառները: «Դահլիճում խելոք նստած դիտում էին Վովայի կազմակերպած մոնոներկայացումը, մեկը չասեց` էս ի՞նչ խրատ ես կարդում, եկել ես, հլը մի հատ պարզաբանի` դուք ի՞նչ եք արել, իսկապես ասա` ի՞նչի համար ես ազատել Բաբակեխյանին: Էդքան փորձված մարդ Բաբակեխյանը, 6-րդ վարչության ղեկավար չկարողացա՞վ աշխատել, ուրեմն ոստիկանության մեղքն է , ուրիշ ոչ մեկի…»,- ասում է լրագրողը:

Համլետ Մոսինյանի ենթադրմամբ, ոստիկանապետ Գասպարյանը հաջորդ անգամ իր «մոնոներկայացումը» ոչ թե մարզպետարանի դահլիճում, այլ թատրոնում «կբեմադրի», որովհետև այն ավելի մեծ քանակությամբ ունկնդիրների հրավիրելու հնարավորություն ունի: «Առաջին անգամ ունկնդիրները լրագրողներին էին, հետո շատացան, ընդգրկվեցին նաև մարզի պաշտոնյաները, երրորդ անգամ հաստատ կլինեն նաև քաղաքացիներ: Թատրոնի դահլիճն էլ ավելի համար է մոնոներկայացմանը: Երբ առաջին անգամ նրան ունկնդրում ես՝ մտածում ես, ոստիկանապետը օրենքի մարդն է: Բայց երբ երկրորդ, երրորդ անգամ ես լսում, հասկանում ես, որ սովորություն է դարձրել, խոսել սիրում է, բայց գործը չի երևում:

Կյանքը ցույց է տալիս, որ Գյումրիում ոչ գեներալ մարզպետներ փոխելով, ոչ դատախազ, ոստիկանապետ փոխելով զենքի գումարը չի փոխվում: Մաթեմատիկայի մեջ էդպիսի բան կա, չէ՞, գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում: Հիմա էդ պաշտոնյաների տեղափոխումից Գյումրիում առկա զենքի գումարը չի փոխվում:

Ես «Առավոտ»-ի հետ նախորդ զրույցներում էլ եմ ասել, եթե զենքը այս քաղաքի տներից չհավաքվի՝ կրակելու է, զենքը մարդիկ ձեռք են բերում կրակելու համար: Իսկ երբ որ նախորդ անգամ Վլադիմիր Գասպարյանը զենքերի ցուցահանդես կազմակերպեց և չասաց, թե ում տանից են առգրավվել՝ դրանով ասաց, որ դա ծածկադմփոց գործ է: Ի՞նչ եղավ, էդքան զենքի համար ո՞վ պատժվեց, ոչ մեկը չպատժվեց, ոչ մեկը պատասխան չտվեց: Ջահելներն էլ մտածեցին՝ ի՞նչ է եղել, մեկ է` անուն չեն հրապարակում, պատիժ էլ չկա, մենք էլ առնենք, օրերից մի օր մեզ էլ պետք կգա, կկրակենք: Հիմի ուզում եք ոստիկանապետ փոխեք, գեներալ բերեք, դա էլ չի օգնի, Վլադիմիր Գասպարյանի ասած կլոնների կլոնավորումը շարունակվում է, էն էլ ինչ տեմպերով:

Մի բան էլ, ոստիկանապետը փոխանակ ասի` ի՞նչ է արել ոստիկանությունը էսքան ժամանակ Գյումրիում, գալիս է, հարցնում`ի՞նչ եք արել: Հասարակության, քաղաքացու գո՞րծն է կրակողներին հայտնաբերելը: Վերջը մեր հարկերի հաշվին փող եք ստանում, հլը մի հատ դու ասա՝ գյումրեցու անվտանգության համար ի՞նչ եք արել…»,- հարցնում է Համլետ Մոսինյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031