Լեհական հանրային հեռուստատեսության լրագրողներ Բելսատ Յուրի Վիսոցկին և Սերգեյ Մարչուկը հայտնել են, որ երկուշաբթի գիշերը Չերկասիում «Բերկուտ»-ի ոստիկաններն իրենց ծեծել են: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:
«Մենք Չերկասիում էինք, երբ սկսվեց գրոհը, որը տևեց 30 րոպե», – պատմել է Վիսոցկին Կիևում ճեպազրույցի ժամանակ՝ ավելացնելով, որ գրոհի ժամանակ իրավապահները ծեծում էին բոլորին, այդ թվում՝ լրագրողներին: Վիսոցկիի գլխին 11 կար են դրել հիվանդանոցում ստացած վնասվածքի պատճառով:
Մարչուկը պատմել է, որ լրագրողներին ծեծելուց հետո իրենց նստեցրել են բերման ենթարկվածների հետ նույն մեքենան. «Մենք գոռում էինք, որ լրագրողներ ենք, ու ինչ-որ պահի ինչ-որ մեկը որոշեց մեզ բաց թողնել»,- ասել է նա՝ նշելով, որ դրանից հետո նա դիմել է ոստիկանություն, որ հետ ստանա իր տեսախցիկը, որը վերցրել էին «Բերկուտ»-ի աշխատակիցները, սակայն չեն վերադարձրել:
Լեհերն ընդգծել են, որ այդ ընթացքում իրենք կրում էին լրագրողների տարբերանշաններ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Լուսանկարը՝ Իլյա Վառլամովի