Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կիրո Մանոյանը «ԿԳԲ գործակալ» չի, բայց պատրաստ է օգտակար լինել մեր ազգային անվտանգությանը (Տեսանյութ)

Հունվար 27,2014 16:47

Մի քանի օր առաջ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը շատ կտրուկ հայտարարեց,   թե բոլոր այն ուժերը, որոնք հանդես չեն գալիս ընդդեմ Մաքսային միության՝ ԿԳԲ-ի գործակալներ են:

Մասնավորապես, նա նկատի ուներ այն քաղաքական ուժերին՝ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, որոնք պայքարում են կուտակային կենսաթոշակային համակարգի, գազային պայմանագրերի դեմ, սակայն դեմ չէին արտահայտվել Մաքսային միությանը միանալու ՀՀ իշխանությունների մտադրությանը:

Այսօր «Առավոտը» ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանից հետաքրքրվեց՝ արդյոք ինքը ԿԳԲ գործակա՞լ է: «Ոչ»,- պատասխանեց պարոն Մանոյանը: Գուցե ՀՅԴ-ն է իրականացնում ԿԳԲ-ական գործունեությո՞ւն՝ հարցրինք: Կրկին՝ «ոչ»:

Այդուհանդերձ, պարոն Մանոյանն ասաց, որ Հայաստանի ազգային անվտանգությանը, հարկ եղած դեպքում, ՀՅԴ-ն պատրաստ է օգնել:

Ինչ վերաբերում է ԿԳԲ-ին, ապա, ըստ ՀՅԴ-ականի, Պարույր Հայրիկյանն ազատ է իր մտքերն արտահայտելու, բայց եթե նա մեղադրում է այլ քաղաքական ուժերին եւ գործիչներին «ԿԳԲ գործակալ» լինելու մեջ, ապա այլոք էլ կարող են նրան ուրիշ մեղադրանքներ ներկայացնել:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031