Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Պապյան «Նալբանդյանը ձեւ է անում, թե գործ է անում»

Հունվար 27,2014 16:34

Aravot.am-ի հարցին՝ արտգործնախարարների մակարդակով հանդիպումները բանակցային գործընթացում ինչ որ արդյունք կտա՞ն, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը պատասխանեց. «Արտգործնախարարները դրանք գործադրող մարդիկ են, արտաքին քաղաքական գիծն իրականացնողները: Հիմա մի կողմից մենք ունեք Ալիեւի հայտարարությունը հայկական պետության վերացման մասին, երբ նա ասում է, որ Երեւանը կամ Հայաստանը պատմական ադրբեջանական տարածք է, եւ ոչ միայն հայտարարություններ ունեք, այլեւ դիվերսիոն գործողություններ ու այդ ամբողջ ֆոնի վրա ինչ որ նախարարների հանդիպում կա: Կտա՞ այն արդյունք, թե՞ ոչ:  Դե իհարկե՝ ոչ, որովհետեւ ովքե՞ր են արտգործնախարարները, որ հարց լուծեն, երբ նախագահները պատերազմական եւ թշնամական վիճակում են: Այդ հանդիպումը զուտ ձեւական է, եւ առանձնապես նպատակ էլ չկար հանդիպելու, որովհետեւ ստացվում է, որ մենք կուլ տվեցինք, եւ ներեցինք իրենց»:

Հաջորդ հարցին էլ`սահմանային վերջին դեպքերի հետ կապված չե՞ք կարծում, որ համանախագահները սաստող ինչ որ քայլ պետք է անեն, որովհետեւ եթե չեն անում, ապա անտարբեր պահվածք են դրսեւորում, ուրեմն մենք պետք է փոխենք մեր վարած քաղաքականությունը, Արա Պապյանը պատասխանեց. «Իհարկե պետք է անեն, ու նախեւառաջ հենց եռանախագահները, որովհետեւ իրենք միջնորդ են ու ցանկացած հարձակում եւ դիվերսիոն գործողություն խաթարում է միջնորդության բուն նպատակը: Բայց ոչ միայն իրենք, այլեւ Ռուսաստանը պետք է հայտարարություն անի, այն էլ երկու պատճառով: Նախ որպես զինադադարի միջնորդ, ապա որպես դաշնակից, որն ունի պայմանագրային պարտավորություն Հայաստանի Հանրապետության տարածքը պաշտպանելու»:

Արա Պապյանի ձեւակերպմամբ Հայաստանի երեք գյուղեր ժամերի ընթացում գնդակոծության են ենթարկվում, խաղաղ բնակչության մեջ կան վիրավորներ, կա նյութական կորուստ, եւ Ռուսաստանի կողմից ոչ միայն գործողություն, այլեւ ոչ մի հայտարարություն չի արվում: Ռուսաստանի ոչ մի լրատվամիջոց անգամ կես բառով չի անդրադառնում տեղի ունեցածին, ինչը, ըստ նրա, բացահայտ անընդունելի քաղաքական որոշում է Ռուսաստանի կողմից, որովհետեւ լրատվամիջոցները իր համոզմամբ լռում են,  որովհետեւ կա հատուկ որոշում, ոչ մի կերպ չանդրադառնալ, հակառակ դեպքում նրանք հաստատ կգրեին այդ մասին:

Արա Պապյանի խոսքով` «Մերոնք պետք է մի քիչ կոշտ լինեն, իրավիճակը գնալով լարվում է: Այդ հանդիպմանն էլ գնալուց առաջ մերոնք  նախ պետք է հարց տային իրենց՝ գնում ենք, որ ի՞նչ անենք: Կարծում եմ  այստեղ Նալբանդյանը պարզապես ձեւ է անում, թե գործ է անում: Նա անձնական խնդիր է լուծում, սիրուն խոսքեր ասում, բայց մեզ վրա արդեն ծիծաղում են թուրքերը…»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վահան says:

    Նալբադյանն ո՜ւր, ազգային մտածելակերպն ո՜ւր….Հայաստանի հետ գրեթե ոչ մի կապ չունեցող երկներով ՀՀ հարկատուների, պետության հաշվին կայֆերով ֆռֆռում ա, էլի, ի՞նչ ա եղել, որ….մարդը իրա կյանքն ա անում….ի՜նչ սահմանամերձ բնակավայրեր, ի՜նչ Հայաստան….

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031