Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվիստը տրամաբանական է համարում Սերժ Սարգսյանի համակրանքը

Հունվար 27,2014 16:28

Կենսաթոշակային կուտակային համակարգի մասին օրենքի որոշ դրույթները կասեցնելու Սահմանադրական դատարանի (ՍԴ) որոշումից հետո հենց նույն օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է սոցապ նախարարություն եւ գերատեսչության ղեկավարներին հորդորել, որ «սոցիալական բարեփոխումները լայն ընթացք ունեն, և իրավունք չունենք այս ընթացքը դանդաղեցնելու» : Նա, ինչպես արդեն տեղեկացրել ենք,  նաեւ դրական կարծիք է հայտնել օրենքի մասին եւ ասել. «Խորապես համոզված ենք, որ այս բարեփոխումը ճիշտ է, և սա այն ծրագրերից մեկն է, որ միտված է մեր երկրի ապագային»:

«Դեմ ենք պարտադիրին» նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանից Aravot.am-ը հետաքրքրվեց` մտավախություն չունի՞, որ ՍԴ որոշումն ընդունելուց հետո , հենց նույն օրը ՀՀ նախագահի աշխատանքային խորհրդակցությունը ոլորտի ղեկավարների հետ, նրա հորդորներն ու դրական կարծիքը չե՞ն արտահայտում իր անհամաձայնությունը ՍԴ-ի որոշմանը եւ արդյոք նախագահի ասածները չե՞ն  կաշկանդի Սահմանադրական դատարանին` մարտի 28-ին կայացնելիք որոշման հարցում:

«Սահմանադրական դատարանի որոշումը մեծամասամբ բխում էր Սահմանադրությունից եւ բոլոր այն նորմերից, որոնցով ՍԴ-ն պետք է կայացներ իր որոշումը: Այս առումով, ակնկալում ենք , որ ՍԴ-ն մարտին եւս կկայացանի որոշում նույն սկզբունքով` Սահմանադրությանը համաձայն եւ ընդունված իրավական նորմերի: Նախագահի ասածները, համակրանքը օրենքին բնական է, որովհետեւ դա իր կառավարության առաջարկած ծրագիրն էր, որը, իհարկե, եթե հասել է այս փուլին, ապա իրենք բոլորն էլ նախագծի մասին դրական պետք է արտահայտվեն, հորդորեն իրենց թիմակիցներին, որ տան օրենքի վերաբերյալ քաղաքացիներին հուզող հարցերի պատասխանները: Չնայած իսկապես եղել է այդ երկխոսությունը օրենքի պատասխանատուների հետ, բայց հուզող հարցերի պատասխաններն այդպես էլ չենք ստացել: Նախագահի ասածը դիտարկում եմ որպես կարծիք օրենքի մասին, որը չպետք է ազդեցություն ունենա ՍԴ որոշման վրա»,- ասաց Դավիթ Խաժակյանը

Նրա խոսքով, ՍԴ որոշումը անակնկալ էր նաեւ իրենց համար. «Սա գալիս է նրանից, որ հարցը հասարակական հնչեղություն էր ստացել: Քաղաքացիները ցույց են տալիս, որ հետեւողական են ՍԴ որոշումների նկատմամբ, դա նշանակում է, որ ՍԴ-ն պետք է կայացներ հնարավորինս օբյեկտիվ որոշում: Սա քաղաքացիների նվաճումն է եւ փաստ է, որ այս անգամ քաղաքացիները տեսան ՍԴ այն որոշումը, որը մինչեւ որոշում կայացնելը չէր ակնկալվում…պետք է հետեւողական լինենք` գնահատելով այս անգամվա որոշումը որպես նվաճում, բայց ոչ հաղթանակ»:

Անդրադառնալով ՀՀ նախագահի հորդորներին` պետք է մոբիլիզացնել ոչ միայն նախարարության ողջ անձնակազմը, այլև տարբեր փորձագետների, տարբեր մարդկանց, որ քաղաքացիներին մանրամասն բացատրեն ռեֆորմի էությունը, նշանակությունը, նպատակները, ակտիվիստն ասաց. «Եթե ռեֆորմի մասին քաղաքացիները հնարավորինս ավելի լավ իրազեկված լինեին, դա կբերեր ավելի մեծ բողոքի ալիքի: Մարդիկ չեն բողոքում ոչ թե նրա համար, որ գոհ են, չեն բողոքում, որովհետեւ իրազեկված չեն: Այ հենց կհասկանան ռեֆորմի ամբողջ էությունը, ինչպես հասկացել է facebook-ի 20 000 քաղաքացի, այդ ժամանակ ավելի մեծ կլինի հասարակական հակազդեցությունը: Այո’ թող լուծվի իրազեկվածության խնդիրը, եւ քաղաքացիներին ներկայացնեն օրենքը բարեփոխման քողի տակ, բայց քաղաքացիները իրենք կտեսնեն, թե ինչ է բերելու այդ բարեփոխումը»:

Օրենքին դեմ քաղաքացիները մինչեւ ՍԴ մարտին կայանալիք վճիռը շարունակելու են իրազեկման ակցիաներ թե’ Երեւանում, թե’ մարզերում, կազմակերպելու են հանրային միջոցառումներ. «Հաղթանակի համար շարունակելու ենք պայքարել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Տրամաբանող սերժը երևի գիտի, որ ընթացող ֆիզիկական և քիմիական պրոցեսների ընդհանրությունը, որոնց միջոցով տեղի է ունենում նյութափոխանակությունը և բջջի բաժանումը, չէ*: Ժամանակն է իմանա, որ բջջից դուրս կյանք գոյություն չունի, վիրուսները արտահայտում են իրենց կենսական ֆունկցիաները միայն սեփական գենետիկական ինֆորմացիան բջիջ տեղափոխելուց հետո:Վայ նրան, ում գենետիկական ինֆորմացիան, չի օգտագործվում ռեպլիկացիայի ընթացքում և վերածվում է նրա, ինչի որ վերածվել է և հայտնի է:Ամեոբան ուտում է թույլ ուղեղը , թեև բազմանում է կիսվելով…Կիսվելով, ոչ թե ամբողջը տալով, ոչիչը պահելով…Ուղեղն առնելով են ընդերքին տիրանում, ողնաշարը ջարդելով ստրուկին շղթայում, իսկ բութիզմը շախմատում է:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031