Լրահոս
Օրվա լրահոսը

Ահարոն Ադիբեկյան. «Մենք դեռ կառավարման ավտորիտար ռեժիմ ունենք»

Հունվար 27,2014 16:02

Freedom House իրավապաշտպան կազմակերպության հրապարակած 2014 թվականի «Ազատությունն աշխարհում» զեկույցում, որը ժողովրդավարական ազատությունների տեսակետից գնահատում է 2013 թվականի զարգացումները աշխարհի 195 երկրներում եւ 14 վիճահարույց տարածքներում, Հայաստանը, Վրաստանը եւ Լեռնային Ղարաբաղը դասվել են «մասամբ ազատ» երկրների շարքին, իսկ օրինակ` Ադրբեջանը` «ոչ ազատ», բացի այդ, կազմակերպությունը Ադրբեջանում իրավիճակի վատթարացում է գրանցել:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Freedom House-ի գնահատականը՝ ասաց, որ մասնավորապես Ադրբեջանում կան քաղբանտարկյալներ եւ օրինակ, լրագրողներն այնտեղ բավականին լուրջ հետապնդվում են, այն էլ շատ ցինիկ ձեւով: «Նրանց գրպանում անգամ թմրանյութեր են գցում, կամ զենք դնում, ցույց տալիս թե իրենք են ապօրինի պահում, որի համար լրագրողներն ավելի մեծ պատժ են կրում, քան մասնագիտական գործունեության հետեւանքով: Հայաստանն ու Վրաստանը մնում են «մասամբ ազատ» եւ «լրիվ ազատ» լինել չեն կարող, որովհետեւ մենք դեռ կառավարման ավտորիտար ռեժիմ ունենք ու բավականին զարգանալու տեղ ունեն: Բայց պետք է նկատել, որ «մասամբ ազատ» լինելը այնքան էլ վատ չէ, որովհետեւ ընդամենը քսաներկու տարվա ժողովրդավարություն ենք եւ մեզ մոտ կառավարում են անձերը ու չի գերակայում օրենքը»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:

Դիտարկմանն էլ, թե զեկույցում Ռուսաստանը հետընթաց է գրանցել, Ահարոն Ադիբեկյանը ասաց, որ Ռուսաստանի պարագայում  ուրիշ խնդիր կա, նրան ամեն կերպ ուզում են համոզել, որ եթե մտնես Եվրոպա ավելի լավ կլինի եւ հետո, ըստ նրա, երբ Ռուսաստանն օրենք ընդունեց արտասահմանյան գործակալության վերաբերյալ, դա բավականին մեծ բացասական հետեւանքներ թողեց  նրա ժողովրդավարական լինելու վրա. «Այն հիմնարկները որոնք դրսից ստանում են գումար, պետք է գնան գրանցվեն, որպես օտարերկրյա գործակալ, ընդ որում` այս օրենքը գործում է նաեւ մեզ մոտ, բայց այն մեզ մոտ վատ է դիտվում, իսկ իրենց մոտ` դրական: Բացի այդ, երբ նայում ես, թե ով է վերահսկում հիմնական լրատվական միջոցները, կարող ես պատկերացում կազմել ամբողջ երկրի մասին»,- ավելացրեց Ահարոն Ադիբեկյանը՝ շարունակելով, որ  չի կարծում, թե տխրելու կամ լաց լինելու առիթ ունենք, որ թերի զարգացած երկրների շարքում ենք, ըստ նրա, ընդհակառակը` նշանակում է շատ անելիք ունենք:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031