Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից ԱՊԱ գործակալությանը հայտնել են, որ հունվարի 27-ին, ժամը 12.30-ի սահմաններում ադրբեջանական բանակի լեյտենանտ Սաբուխի Ռուստամ օղլու Ազիզովը սպանվել է դիպուկահարի կրակից:
Նշվում է, որ Ազիզովը սպանվել է Աղդամի սահմանագոտում, նա ծագումով Շիրվան քաղաքից է:
Զարմանալի է այն օպերատիվությունը, որ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է Ազիզովի սպանվելու մասին: Կարելի է կասկածել, որ նա ավելի վաղ է սպանվել:
Մի քանի օր ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են կապիտան Էլնուր Ջաֆարովի սպանվելու մասին:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ