Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կիրո Մանոյանը լուրջ չի ընդունում թուրք ազգայնականի այցը եւ աղմուկի կարիք չի տեսնում

Հունվար 27,2014 15:50

Ըստ ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի՝ ամեն անգամ, երբ շփման գծում զինադադարը խախտվում է Ադրբեջանի կողմից, պատերազմի հավանականությունը մեծանում է. «Ես վստահ չեմ, որ Ադրբեջանը պատերազմ է ուզում, որ դա իրեն պետք է, բայց որ այդ խախտումները կարող են բերել պատերազմի վերսկսման՝ դրա հավականությունը կա, եւ մենք դրան միշտ պատրաստ ենք»:

Այսօր «Փաստարկ» ակումբում կայացած ասուլիսում  Կիրո Մանոյանը անդրադարձավ նաեւ վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրած դեպքին՝ թուրք ազգայնական Հասան Օքթայի այցելությանը Հայաստան եւ ՀՀ վարչապետի ու Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ լուսանկարներին: Պարոն Մանոյանն ասաց, որ լուրջ չի ընդունում այդ մարդու Հայաստան այցելությունը ինչպես այս դեպքում, այնպես էլ՝ մինչ այդ:

Նա չի կիսում նաեւ այն մտահոգություններն ու աղմուկը, որ առաջացավ այդ այցից հետո մեր հասարակության մեջ, մասնավորապես, մեղադրանքներն՝ ուղղված Ազգային անվտանգության ծառայությանը, թե տեղյակ չէր այդ այցից: «Իսկ ո՞վ գիտի՝ տեղյակ էին, թե տեղյակ չէին ԱԱԾ-ում, ո՞վ գիտի՝ հետեւում էին, թե չէին հետեւում»,-հարցնում է պարոն Մանոյանը:

Ինչ վերաբերում է լուսանկարներին, ապա նա հիշեց, որ երկու տարի առաջ էլ ինքն էր գնացել Անի, որտեղ եռագույնն էր բարձրացրել եւ լուսանկարվել: «Ինչպես իմ գնալը եւ դրոշ պարզելը չէր նշանակում, որ Հայաստանը ինչ-որ քայլ է անում, նույն ձեւով էլ այդ մարդու այցը չի նշանակում, որ Թուրքիան ինչ-որ հատուկ ծրագիր է իրականացնում: Ես այդքան լուրջ չէի ընդունի»- այսպես պատասխանեց նա հարցին, թե արդյոք այդ այցը եւ դրան հետեւած իրադարձությունները կապ ունեի՞ն Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Թուրքիայի ծրագրերի հետ:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031