Կիևի Անկախության հրապարակի տոնածառի վրա հայտնաբերվել է տղամարդու դիակ: Փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:
Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ երկուշաբթի ժամը 11:00-ին ահազանգ է ստացվել, որ Անկախության հրապարակում տղամարդու դիակ են հայտնաբերել, որը կախվել է ամանորյա տոնածառի մետաղյա իրանից:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները: Պարզվել է տղամարդու ինքնությունը: Նա հյուսիսարևմտյան Վոլինսկայա մարզի բնակիչ է, ծնված 1958թ.: Դին ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Իլյա Վառլամովի