Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգությամբ քուրդ ազատամարտիկին տնից վտարում են

Հունվար 27,2014 15:33

Մեզ զանգահարեց Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ, 48-ամյա Ասադ Յուսուբովը: Նա  ազգությամբ քուրդ է, մասնակցել է  Իջեւանի տարածաշրջանի ինքնապաշտպանությանը:  Ասադի  ընտանիքը 2001թվականից բնակվում է Գետահովտի գյուղապետարանի շենքի մոտ գտնվող երկրաբանական վարչությանը պատկանող  շենքում: 2003թ. Յուսուբովը բնակարան հատկացնելու խնդրանքով դիմել է  նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Դրա արդյունքում Տավուշի մարզպետարանից նամակ է ստացել, որտեղ նրան հայտնել են, որ   բնակարան հատկացնելու հնարավորություններ չկան, որ  Գետահովտի գյուղապետարանի եւ երկրաբանական վարչության հետ պայմանավորվածության համաձայն, եթե այդ շենքը օտարվի, ապա Յուսուբովին այնտեղ  տարածք կհատկացվի:

Ա. Յուսուբովն ասաց, որ այժմ շենքը տրամադրվել է ՀՀ ոստիկանությանը, որպեսզի այնտեղ գործի Իջեւանի  գրանցման քննական բաժանմունքը(«МРЕУ»): Ազատամարտիկի խոսքերով՝ 1997թ. մարտական դիրքերում իրեն կարիճը կծել է, ինքը 3  տարի հաշմանդամության  թոշակ է ստացել: Ներկայումս  նա պայմանագրային զինծառայող է, կոչումով՝ սերժանտ, պաշտպանում է Իջեւանի տարածաշրջանի սահմանները; Յուսուբովն ասաց, որ այժմ  ընտանիքին, իր  22 եւ 18 տարեկան աղջիկների հետ միասին, վտարում են իրենց զբաղեցրած տարածքից, Տավուշի  մարզպետարանի 2003 թվականի գրությունը հաշվի չեն առնում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Garegin says:

    Ասադ Յուսուբովին ճանաչում եմ, գիտեմ, որ նա ժամանակին ակտիվ մասնակցություն է ունեցել սահմանի Իջևանի ուղղությամբ մղված մարտական գործողություններին: Գիտեմ նաև, որ նա 2013թ. նույնպես դիմել է ՀՀ կառավարությանը, իրեն բնակարանով ապահովելու համար, որն ուղարկվել է Տավուշի մարզպետարան, իսկ մարզպետն էլ իր հերթին կառավարությանը պատասխանել է, որ իբր Ասադը ժամանակին հրաժարվել է զինվորականների կողմից Իջևան քաղաքում կառուցված շենքից իրեն տրամադրված բնակարանից: Ցավալի է, որ ազգությամբ քուրդ ՀՀ քաղաքացի Ասադը և 90-ականներին և հիմա ակտիվորեն մասնակցում է մեր սահմանների պաշտպանությանը, իսկ հայ ներկայացող, ժամանակին մարտական գործողություններից խուսափած և իր վարքագծով հայրենիքի պաշտպանի գաղափարն արատավորող Տավուշի մարզպետը փաստաթղթեր կեղծելով խնդիրը հեռացնում է իրենից: Ավելի լավ կլիներ, որ մարզպետը ՊՆ-ից ոչ թե իր համար գնդապետի կոչում աղերսեր, այլ մեկ բնակարան ազատամարտիկի համար:

  2. Ashot says:

    Յուսուբովին և նրա նման մարդկանց պետք է հնարավորինս աջակցել:Փոխանակ բնակարան հատկացնեն, եղած տեղից էլ են զրկու՞մ,բա հետո…Նա էլ բոլորի նման կբռնի արտագաղթի ճամփա՞ն:Տավուշի գնդապետ մարզպետն էլ իրենից շատ գոհ կլինի,,մեկին էլ Տավուշից հեռացնելով,,:Լավ,երբ է այս ամենին վերջ տրվելու!!!

  3. ԲՂԴՈ says:

    Արա դե որ Ղուլը ծառայած կամ կռված լիներ,կմտներ էլի մեր նման կռված տղերքի վիճակի մեջ:

  4. Suren says:

    Քուրդը մտածում է մեր հողի մասին, պաշտպանում է մեր սահմանները,իսկ մենք՝ փոխանակ նրանց բնակարանով ապահովենք,եղածից էլ դուրս ենք հանում: Այ թե Տավուշն ունենար մի հզոր տեր,ողջ Հայաստանը կհավաքեր այստեղ ապրելու ու շենացնելու:

  5. David says:

    Քուրդը թող մտածի իր ազգակիցների Քուրդիստան պետություն ստեղծելու մասին և միանա իր ազգակիցներին, եթե կարծում է բանակում չծառայած Ղուլը կարևորելու է իր նվիրվածությու ը, ապա խիստ սխալվել է:Վաղը գուցե պլանային գործ տալու պակաս ունենա ու դավաճան հռչակել տա, վերևն էլ մի պարկապզուկ կա, կուրախանա, կասի թշնամի ենք հայտնաբերել:Զգուշացիր, քուրդ ընկեր, բերանդ բացել ես, սարքելու են, դու սև դևի հողում ես:

  6. Վահան says:

    բա դե հո ծառայողական ավտո չի ազատամարտիկին հատկացվելիք բնակարանը, որ ՀՀ կառավարությունը միջոցներ ունենա….ու հարցը քուրդը կամ հայը չի….մարդը մասնակցել է Հայքի պաշտպանությանը, հիմա էլ ծառայում է ՀՀ բանակում…..այ էս արժեքներն են, որ չկան ՀՀ-ում….

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031