Լրահոս
Օրվա լրահոսը

Կպչուն ժապավենով կապել էին տուժողի ձեռքերը, ստիպողաբար տեղափոխել ամբաստանյալի տուն

Հունվար 27,2014 15:27

Սևակ Ամիրխանյանի ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառվեց: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից սահմանվել է փորձաշրջան 4 տարի ժամկետով, իսկ վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դրվել է վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի վրա:

Միջնակարգ կրթությամբ երիտասարդն իր ծանոթ Վարդան Մանուկյանի միջոցով ծանոթացել էր Երևանի Նոր-Նորքի 1-ին զանգվածի բնակիչ, սույն գործով տուժող Հովհաննես Վիրաբյանի հետ:Վերջինը ցանկացել է ավտոմեքենա գնել: Արսեն Ամիրխանյանի հետ հանդիպելով, պայմանավորվել են ավտոմեքենայի առուվաճառքի վերաբերյալ:

Ըստ գործի նյութերի եւ վերաքննիչ դատարան բերված բողոքի նկարագրական մասի, 2009 թ. նոյեմբերին Արսեն Ամիրխանյանը «Գրանդ Չերոկի» մակնիշի 55 UO 800 պետհամարանիշի ավտոմեքենան, բանավոր պայմանավորվածությամբ, 6000 դոլարով վաճառել է Հովհ. Վիրաբյանին: Պայմանավորվածության համաձայն Հովհ.Վիրաբյանը գումարը պետք է վճարեր մաս-մաս. 1000 դոլար , հետո՝ 500-ը, իսկ մնացած 4500 դոլարը` մինչև 2010 թ. ապրիլը:

Վիրաբյանն Ամիրխանյանին տալիս է 500 ԱՄՆ դոլար:Դեռ պարտքը չմարած, ավտոմեքենան վթարի է ենթարկում:Գնորդը կորցնում է աշխատանքը: Գումարը ստանալու նպատակով Արսենը որոշում է Վիրաբյանին առևանգել, ստիպել, որ նա գումարը վճարի:
Արսեն Ամիրխանյանը գործի նյութերի համաձայն, իր անչափահաս որդու՝ Սևակի և նրա ընկերոջ հետ, պայմանավորվում են:

Նրանք ուղևորվում են Հովհ. Վիրաբյանի Մասիվում գտնվող բնակարանը, ընտանիքի անդամների ներկայությամբ Սեւակը թիկունքի կողմից թափանցիկ, կպչուն ժապավենով կապում է Հովհաննես Վիրաբյանի ձեռքերը, որից հետո երեքով ստիպողաբար նրան նստեցնում են ավտոմեքենան, տեղափոխում ամբաստանյալի տուն:

Գնորդն ասում է, որ չի կարող գումարը տալ, վթարի է ենթարկվել, սակայն Սևակը կպչուն ժապավենով վերստին կապում է տուժողՎիրաբյանի ձեռքերն ու ոտքերը, ընկերոջ հետ նրան բռնությամբ տեղափոխում են հյուրասենյակ, որտեղ էլ հայրը ծեծի է ենթարկում Հովհ. Վիրաբյանին: Վիրաբյանի առաջարկով առեւանգման վայր է ժամանում երկրապահի Ռազմիկ Բաբայանը, որը պարտք էր տուժողին: Տեսնելով տուժողին, նա խոստանում է պարտքից 3000 դոլարը հանձնել Արսենին:

Գումարը ստանալուց հետո, 6 ժամ հետո տուժողին ազատ են արձակում:

ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում անչափահաս ամբաստանյալը՝ Սևակ Ամիրխանյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է կատարածի համար, անչափահաս է եղել, չի գիտակցել կատարված արարքի վտանգավորության աստիճանը, խնդրեց իրեն հնարավորություն տալ կատարելու իր պարտքը` ծառայել ՀՀ զինված ուժերում:
Հովհաննես Վիրաբյանը ցուցմունք էր տվել, որ վթարի մասին տեղյակ է պահել Արսենին, որպեսզի վերջինս իրեն ժամանակ տրամադրի` պարտք մնացած գումարը հայթայթելու համար: Բացի կնոջից, իրեն առեւանգելու ժամանակ բնակարանում գտնվել է նաև իր կնոջ մայրը` Հ. Թադևոսյանը: «Վախից, որ իրեն կծեծեն կամ կվնասեն` դիմադրություն ցույց չի տվել»,-ասել էր տուժողը:

Վերաքննիչ բողոքի քննության օրը դեռ նշանակված չէ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031