Ուկրաինայում մահացած երեք ցուցարարները և ոստիկանը սպանվել են որսորդության համար նախատեսված փամփուշտներից, այս մասին հայտնել են Կիևի դատախազությունից: Փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:
«Արդեն այս փուլում, իրականացվող հետաքննության և վարույթի, այդ թվում՝ դատաձգաբանական փորձաքննության արդյունքը լիովին բացառում է, որ օգտագործվել է այնպիսի զենք, ինչպիսին օգտագործում են ներքին գործերի նախարարության և ներքին զորքերի հատուկ ուժերում», – ասել է Կիևի դատախազ Ալեքսանդր Խարլովը:
Նա նաև պնդել է, որ փորձաքննության արդյունքներից կարելի է եզրակացնել, որ հրազենից մարդկանց վրա կրակելու հետևանքը «անհայտ անձանց գործողություններն են, որոնք նպատակ ունեն ապակայունացնել իրավիճակը հասարակությունում, բողոքի տրամադրություններ հրահրեն, ինչպես նաև մատնացույց են անում հանցագործների արարքների սառնասիրտ ու կազմակերպված բնույթը»:
Հաղորդագրությունում ասվում է, որ սրանք հետաքննության նախնական արդյունքներն են՝ կապված հունվարի 22-25-ին Կիևում հրազենային վնասվածքից մահացության դեպքերի հետ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Լուսանկարը՝ Իլյա Վառլամովի