Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության լիազորությունները չվիճարկվեցին

Հունվար 27,2014 15:06

Թեեւ հասարակական մի քանի կազմակերպություններ դիմել էին ԵԽԽՎ-ին՝ Հայաստանի պատվիրակությունում Զարուհի Փոստանջյանի լիազորությունները կասեցնելու առնչությամբ, եւ ենթադրվում էր, որ կգտնվեն Վեհաժողովի 10 պատվիրակներ, որոնք ոտքի կկանգնեն՝ վիճարկելով Հայաստանի պատվիրակության լիազորությունները, ինչպես Ստրասբուրգից «Առավոտին» հայտնեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ «Մեր լիազորությունները չվիճարկվեցին ոչ մեկի կողմից»:

Նշենք, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության մշտական անդամ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը newsbook կայքին տված հարցազրույցում ասել էր, որ եթե Եվրոպայի խորհրդում քննարկվի հայկական պատվիրակության լեգիտիմության հարցը, նա ոտքի կկանգնի` ի աջակցություն իր գործընկերոջ` Զարուհի Փոստանջյանի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031