Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Համայնքների խոշորացումը հավելյալ ծախսերի կբերի (Տեսանյութ)

Հունվար 27,2014 14:54

«Համայնքների խոշորացման ծրագիրը դեռեւս կառավարության` միակողմանի նախաձեռնությունն է, այն չի վերածվել երկկողմ ճանապարհի»,-այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց  ՀՀ համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը, որն իր կարծիքը հիմնավորեց հետեւյալ կերպ. «Այսինքն, համայնքների կողմից երկկողմ գործընթաց չէ, եւ չի էլ վերածվել դրան, այսինքն` գործընթացը դեռեւս կիսատ է, թեկուզ պիլոտային մասով: Դա կհաջողվի, եթե գործընթացը երկկողմ լինի: Բոլոր այդ համայնքներում ՀՀ Սահմանադրությամբ պետք է անցկացվեն տեղական հանրաքվեներ, որոնք պարտադիր չեն որոշման կայացման համար, բայց դրանք պիտի նախաձեռնվեն: Այս պահին, պիլոտային ծրագրով, ես չեմ տեսնում բնակչի համար մոտիվացիա, որը պիտի դրդի բնակչին կողմ քվեարկելու համար: Օրինակ ասենք` գյուղական համայնքը գտնվում է 10 կիլոմետր հեռավորության վրա քաղաքից. ասենք` Թեղուտը` Դիլիջանից, ես չեմ տեսնում այն հիմնական դրդապատճառը, համոզիչ փաստարկը, որով այդ բնակիչը պետք է 10 կիլոմետր հեռու բնակավայրի համար քվեարկի եւ դառնա, ըստ էության, քաղաքի արվարձանը»:

Պարոն Երիցյանի դիտարկմամբ, համայնքների խոշորացման ծրագիրը պետք է տեղերում  քննարկվեն: Միության նախագահի խոսքերով` եթե 915 համայնքը 400 համայնք դարձնենք, սա նշանակում է բոլոր այդ համայնքներում ապահովել տեղական հանրաքվեներ, բնակիչների աշխատանք, դա մի ամբողջ կյանքի տեւողություն է` ընտրական ցիկլերի. «ԱԺ-ի, նախագահի, մյուս ընտրությունների ցիկլերում հնարավոր չէ ապահովել: Իմ մոտեցումն այն է, որ քաղաքաշինական առումով, կառավարման առումով խոշորացումը մի գործիք է, որը պետք է հասցեական օգտագործել. համայնքները կարող են տարանջատվել, միացվել:  Հիմնական մոտեցումը, դա ռեգիոնների զարգացումն է, ես որեւէ երկրում չեմ հանդիպել, որ տեղական իշխանությունները կրեն տնտեսական զարգացման պատասխանատվություն, որովհետեւ`չեն կարող, իրենք պարզ ծառայություններ մատուցող են: Տնտեսական զարգացման խնդիրները լուծվում են ռեգիոնների մակարդակում: Այսինքն ` այսօր պետք է մարզերի մակարդակով ինստիտուցիոնալ լուծումներ գտնել, մենք ունենք մարզեր, բայց չունենք բյուջե եւ ընտրովի մարմիններ»:

Մանրամասն` տեսանյութում

Aravot.amի այն հարցին, թե կառավարությունը պատճառաբանում է, որ այս խորագրով  համայնքների վրա պետբյուջեի ծախսերի 25%-ի կրճատում կլինի, կառավարումն էլ ավելի արդյունավետ, պարոն Երիցյանն ասաց. «

Մեծ  խնայողություն չի լինի, այդ գյուղապետերի փոխարեն լինելու են համայնքային ներկայացուցիչներ, հետո առաջանալու են հավելյալ ծախսեր»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031