Լրահոս
Օրվա լրահոսը

Դիրքերում, մոտավորապես 3-րդ հերթափոխից հետո, զինվորների վախի զգացողությունը թուլանում է

Հունվար 27,2014 14:28

Հունվարի 19–ի լույս 20–ի դեպքերը, ինչպես նաև թշնամու այլ նմանատիպ գործողությունները, նպաստում են, որ ազգի մոտ առաջանա «մենք»-ի զգացողություն։

Այդ ցավը յուրաքանչյուրն ընդունել է որպես անձնական։ Այս մասին այսօր հայտնեց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ « Զարկերակ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ։

Ըստ նրա՝ այդ դեպքերի լուսաբանումը շատ ճիշտ կատարվեց։ Կ. Նալչաջյանի խոսքերով՝ այդ լուսաբանումը կարելի է անվանել « խրամատային լուսաբանում», քանի որ այդ լուսաբանման շնորհիվ շատ մարդիկ տեսան, թե ինչ է խրամատը , ինչ կահավորում ունի։ Սա դրական էր այն առումով , որ կանխեց իրականությունից հեռու ենթադրությունների առաջացումը։

Ըստ Կ. Նալչաջյանի՝ այս դեպքերը, իհարկե, առաջացնում են տագնապի և վախի զգացողություն, և ամենից առաջ այն ծնողների մոտ, որոնց զավակներն այժմ ծառայում են բանակում։

Ինչ վերաբերում է զինվորներին, ապա Կ. Նալչաջյանի պնդմամբ, դիրքերում, մոտավորապես 3-րդ հերթափոխից հետո, զինվորների վախի զգացողությունը թուլանում է՝ զինվորները ադապտացվում են նոր իրավիճակին։

Կ. Նալչաջյանը նշեց նաև, որ զորամասերում աշխատում են հոգեբաններ, որոնք հոգեբանական աշխատանքներ են տանում զինվորների հետ։

 Զառա ԱՍԿԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031