«ՀՀ-ում կան մեծ թվով մարդիկ, ովքեր չեն կարող ընդունել Մաքսային միություն մտնելու գործընթացները, չեն կարող ռուսական համակարգի ներքո ապրել»:
Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասում է «Լոռեցիների միավորում» բարեգործական հասարակական կազմակերպության (ԲՀԿ) նախագահ Մենուա Բրուտյանը:
Նրա կարծիքով՝ անորոշ է անգամ, թե ինչ է իրենից ներկայացնում Մաքսային միությունը:
«Հայաստանը բավական լուրջ փուլում է հիմա, այստեղ պետք են հասարակական մի շարք գործընթացներ տեղի ունենան, եւ արդյունքում պարզ կդառնան հետագա զարգացումները, հետագա ուղղությունները: Ես դեռեւս չեմ համարում, որ ամեն ինչ ավարտված է, նաեւ չեմ համարում, որ հարցը փակված է»,-նշում է Մենուա Բրուտյանը` նկատելով, որ եթե սրանից 20 տարի առաջ հայաստանցիները կհամակերպվեին ռուսական համակարգի ներքո ապրել, ապա այժմ իրավիճակն այլ է:
Կարդացեք նաև
«Միգուցե սրանից քսան տարի առաջ դա հնարավոր լիներ, բայց այսօր կա ազատությունը տեսած նոր սերունդ, որը չի հանդուրժի ռուսական համակարգը»,-եզրափակում է նա:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Սա ՄԻԱԿ կուսակցությունիցա, հարցերա առաջանում:ՃՃ Տեսնես ՄԻԱԿ-ի պաշտոնական կարծիքնա?:ՃՃ