Գերմանիայում կայացել է ֆուլ կոնտակտ կարատեի Եվրոպայի առաջնություն: Դրան մասնակցել են 77 երկրներից մարզիկներ: 80 կգ քաշային կարգում հանդես է եկել ծագումով Տավուշի մարզի Կողբ գյուղից, 30-ամյա Միսաք Փաշիկյանը: Նա հաղթել է 5 մրցակիցների , հունվարի 26-ին՝ պարտվել եզրափակիչ մենամարտում:
Ինչպես մեզ հայտնեցին Միսաքի հարազատները, նա հանդես է եկել Ռուսաստանի դրոշի ներքո:
Նշենք, որ Միսաքը 7 տարվա ընդմիջումից հետո 7-8 ամիս առաջ է մեծ սպորտ վերադարձել: 2000 թվականին Լոս -Անջելեսում Միսաք Փաշիկյանը հռչակվել է կարատեի աշխարհի կրկնակի գավաթակիր:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ