Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրո Մանոյան. «ՀՀ իշխանությունները համարժեք պատասխան չեն տալիս ադրբեջանական սադրանքներին». (Տեսանյութ)

Հունվար 27,2014 12:58

ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, այսօր «Փաստարկ» ակումբում գնահատելով սահմանի երկայնքով զինադադարի ռեժիմի խախտման դեպքերը, նկատեց, որ դրանց մեջ կա նաեւ միջնորդների՝ Մինսկի խմբի մեղսակցությունը՝ վերջիններիս կողմից անընդհատ «կեղծ հավասարակշռությունը» պահելու եւ հավասարապես երկու կողմերին՝ հայկական եւ ադրբեջանական, մեղադրելու առումով:

«Վաղուց ժամանակն է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես լիիրավ կողմ վերադառնա բանակցությունների սեղան, եւ միջնորդները դա պիտի ապահովեն, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ իր այս վարքը չի կարող երկար շարունակել»,- ասաց Կիրո Մանոյանը:

Նա գտնում է, որ հայկական կողմը ադրբեջանական սադրանքներին համարժեք չի պատասխանում: Մասնավորապես, պարոն Մանոյանը կարծում է, որ այն բանից հետո, երբ ԱԳ նախարարների հանդիպման նախաշեմին Ադրբեջանը դիվերսիոն գործողություններով հանդես եկավ, հայկական կողմը պետք է ուղղակի չգնար այդ հանդիպմանը:

Ավելին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ վերջին շրջանում շարունակվող հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը Ադրբեջանի պատմական տարածքն է, որը նրանք հետ են բերելու վաղ թե ուշ, պետք է հայկական կողմին առիթ տար դիմելու կտրուկ քայլերի, եւ մեր իշխանությունները պետք է հստակ արտահայտվեին այդ ելույթների կապակցությամբ, մասնավորապես՝ միջնորդներին զգուշացնեին, որ նման հայտարարությունները պետք է զսպվեն հենց միջնորդների կողմից:

Պարոն Մանոյանը, իհարկե, մի կողմից ընդունում է, որ Ալիեւի հայտարարությունները երեւակայության արգասիք են, սակայն դրանց չպատասխանելը ճիշտ չի մեր իշխանությունների կողմից:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031