Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ պաշտոնաթող դատավորների կենսաթոշակի հարցը Եվրոպական դատարանը կքննի արագացված կարգով. pastinfo.am

Հունվար 27,2014 12:31

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2014թ. հունվարի 14-ին տեղեկացրել է ՄԻԵԴ գանգատ ներկայացրած  չորս պաշտոնաթող դատավորներին` Տարիել Մանուկյանին, Լյովա Գաբրիելյանին, Ֆրունզե Ձվակերյանին  և Միշա Ասատրյանին  այն մասին, որ դատարանի երրորդ բաժանմունքի նախագահը որոշում է կայացրել բոլոր չորս դիմումներին տալ առաջնակարգություն և դրանք քննել 41-րդ հոդվածով սահմանված կարգով։

Պաշտոնաթող դատավորների ներկայացուցիչներ Արա Ղազարյանն ու Արտակ Զեյնալյանը պարզաբանում են, որ,  որպես կանոն ու հաստատված պրակտիկա, Եվրոպական դատարանը հազվադեպ է որոշում կայացնում՝ որևէ դիմումի առաջնակարգություն տալու մասին:

2013թ. սեպտեմբերի 8-ին հիշյալ չորս պաշտոնաթող դատավորների անունից նրանց ներկայացուցիչները  գանգատ էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որում հայցվորները վիճարկում էին 2010 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-141-Ն օրենքի իրավաչափությունը, մասնավորապես  այն, որ  նշված օրենքի՝ իրենց նկատմամբ հետադարձ կիրառության արդյունքում իրենք զրկվել են իրենց կենսաթոշակը վերահաշվարկելու իրավունքից:   Դրա արդյունքում, ըստ դատավորների, իրենք կրել են և շարունակում են կրել զգալի գույքային վնաս։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031