2014 թ. հունվարի 25-ին Հայկական վերածնունդ շարժման Մոսկվայի մասնաճյուղը կազմակերպել էր Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանի և մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանի հանդիպում տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:
Ա. Ենիգոմշյանը և Վ.Ավետիսյանը մոսկվաբնակ մեր հայրենակիցներին ներկայացրել են հայկական պետականության ճգնաժամի, աղետալի չափերի հասնող արտագաղթի, ինքնիշխանության վերջին մասնաբաժինները օտարին հանձնելու և Արցախին սպառնացող վտանգի հետևանքով առաջացած օրհասական վիճակից երկիրը դուրս բերելու ու զարգացման ճանապարհով տանելու վերաբերյալ Նախախորհրդարանի ծրագիրը և քայլերը, ինչպես նաև պատասխանել են նրանց հուզող հարցերին:
Բազմամարդ դահլիճում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ներկաները իրենց մտահոգությունն են հայտնել Հայրենիքում տիրող իրավիճակի վերաբերյալ, իսկ շատերը պատրաստակամ կերպով առաջարկել են համապատասխան օգնություն և աջակցություն:
Հանդիպման ավարտին մի շարք գործնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության ձևաչափերի և մեխանիզմների վերաբերյալ:
Կարդացեք նաև
ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ