Այսօր «Հենարան» ակումբում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն անդրադառնալով սահմանային կրակոցներին, մասնավորապես`վերջին դեպքերին, կարծիք հայտնեց, որ այդ
կրակոցներն ու դիվերսիաները միտված են հակամարտության կարգավորմանը:
Հրանտ Մելիք-Շահնազարյանը խոսելով արտգործնախարարների հունվարի 24-ին տեղի ունեցած հանդիպման մասին, ասաց. «Մեր արտգործնախարարը հանդես եկավ հայտարարությամբ, որ Ադրբեջանը խեղաթյուրում է փաստերը: Իսկ ինչ վերաբերվում է արտգործնախարարների հանդիպմանը, ապա կարող ենք ասել, որ որեւէ պայմանավորվածություն դրա ժամանակ տեղի չի ունեցել»:
Բանակցային այս նոր փուլի ընթացքում որեւէ փոփոխություն չի արձանագրվել, վստահեցրեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը, ավելացնելով, որ ամեն ինչ կրկնվում է, այսինքն` նույնն է, ինչ երկու տարի առաջ էր:
Կարդացեք նաև
Մանրամասները` առաջիկայում
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ