Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյումրիի նախկին քաղաքապետի որդու «դեբոշ»-ների փաստով քրեական գործ է հարուցվել. NEWS.am

Հունվար 27,2014 10:58

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի տուն «այցելության» դեպքի հետ կապված քրեական գործ է հարուցվել: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Քրեական գործը հարուցվել է ՔՕ-ի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, այն պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով: Գյումրիի քաղաքապետի նախկին որդին առայժմ որեւէ կարգավիճակ չունի, սակայն դատելով վերջին զարգացումներից, մասնավորապես՝  Շիրակի ոստիկանապետի փոփոխությունից, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի Շիրակ այցելությունից, չի բացառվում, որ այս անգամ Սպարտակ Ղուկասյանը ջրից չոր դուրս չգա:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031