Հունվարի 27-ին, ժամը 18.30-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի եւ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի միջեւ բանավեճը: Թեման՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները:
Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին:
Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները: