Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն հաղթած Լեւոն Արոնյանը միակ պարտությունը կրեց

Հունվար 26,2014 21:36

Վեյկ-ան-Զեեում ավարտվեց շախմատի «Tata Steel Chess» մրցաշարը, որում արդեն հաղթանակն ապահոված Լեւոն Արոնյանը եզրափակիչ տուրում 38-րդ քայլում զիջեց Լյուկ վան Վելիին, ինչը Հայաստանի լավագույն շախմատիստի միակ պարտությունն է Հոլանդիայում: Ուժեղագույնների խմբում մրցակիցները մրցաշարային ամփոփիչ աղյուսակում դասավորվեցին այսպիսի հաջորդականությամբ:

1. Լեւոն Արոնյան 8,0

2. Անիշ Գիրի 6,5

3. Սերգեյ Կարյակին 6,5

4. Ֆաբիանո Կարուանա 6,0

5. Լենյեր Դոմինգես 6,0

6. Ուեսլի Սո 6,0

7. Պենտալա Հարիկրիշնա 5,5

8. Լյուկ վան Վելի 5,0

9. Հիկարու Նակամուրա 5,0

10. Բորիս Գելֆանդ 4,5

11. Ռիչարդ Ռապպորտ 3,5

12. Արկադի Նայդիչ

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

  Լուսանկարը՝ chess-news.ru-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031