300-ից ավելի իրավապահ մարմին է տուժել Կիեւում տեղի ունեցող անկարգությունների ժամանակ, նրանցից 100-ը հոսպիտալացվել են. հայտնել է ուկրաինական ոստիկանությունը: Գրում է Rian.com.ua-ն:
«Հունվարի 26-ի դրությամբ բժշկական օգնության են դիմել 311 իրավապահ մարմին, որոնք տուժել են անկարգությունների ժամանակ: Նրանցից 118-ը հոսպիտալացվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մասնավորապես նշվում է, որ տուժածների մոտ ախտորոշվել են փակ գանգուղեղային վնասվածքներ, ջարդվածքներ, այրվածքներ, անծանոթ նյութերից թունավորումներ:
միգուցե իրավապահներն են «տուժել», «դիմել»…., այլ ոչ թե նրանց «մարմինները»
Հարգելի ընթերցող, «իրավապահ մարմին/ներ» բառակապակցությունը հայերենում լայնորեն կիրառվում է՝ որպես ոստիկան, եւ կոնտեքստում հենց դա է նկատի առնված: