«The Telegraph»-ը տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կազմել է առաջիկա ամառվա տրանսֆերի առաջնային նպատակակետերը: «Կարմիր հրեշներն» առաջին հերթին ձգտելու են ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Մարկո Ռոյսին, թեեւ վերջինը հայտարարել է, թե մտադիր չէ հեռանալ «Բորուսիայից»: Անհաջողության մատնվելու դեպքում ՄՅՈՒ-ն կդիմի «Բավարիային»՝ Թոնի Կրոոսի տեղափոխման համար:
Աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ անգլիական ակումբը ամառային տրանսֆերների վրա գումար չի խնայելու:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ allsport-ի
Կարդացեք նաև