Մոսկվայի «Սպարտակը» շարունակում է ուսումնամարզական հավաքները ՄԱԷ-ում:
Այսօր առավոտյան թիմը ամբողջական կազմով մեկուկես ժամյա մարզում է անցկացրել, սակայն Յուրան եւ վնասվածքից ապաքինվող եւս մի քանի ֆուտբոլիստներ պարապել են առանձին: Ակումբի բժշկական դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Վարդապետովը champiwnat.com-ի թղթակցին տեղեկացրել է, որ մի քանի խաղացողներ գտնվում են, այսպես կոչված, «դեղին գոտում» եւ նրանց բեռնվածությունը պլանավորվում է ամեն օր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ