Եգիպտոսում 49 մարդ է մահացել ոստիկանության եւ ցուցարարների բախման ժամանակ: Հայտնում է Ria.ru-ն` վկայակոչելով «Ֆրանս պրես» լրատվական գործակալությունը:
Ավելի շուտ հայտնի էր դարձել, որ զոհերի թիվը 29-ն է:
Լրատվական գործակալության տվյալներով՝ իրավապահ մարմինները ձերբակալել են 1079 ցուցարարի:
Եգիպտոսում բախումները սկսվել են այն բանից հետո, երբ իրավապահները փորձել են թույլ չտալ «Մահմեդական եղբայրների» խաղաղ երթն ու ցուցարարների դեմ օգտագործել են ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ ու նույնիսկ հրազեն:
Հազարավոր մարդկանց մասնակցությամբ երթը նվիրված է 2011թ.-ի եգիպտական հեղափոխության երրորդ տարելիցին, որի հետեւանքով նախագահի պաշտոնից հեռացվեց Հոսնի Մուբարաքը: