Նրանց բոլոր ծախսերը հոգում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:
Այս գիշեր Բելառուսի օլիմպիական հավաքականի 11 դահուկորդներ ժամանում են Հայաստան: Նրանք Ծաղկաձորում անցկացնելու են Սոչիի օլիմպիական խաղերի նախապատրաստության վերջին ուսումնամարզական հավաքը:
Բելառուսցի մարզիկների այցը հնարավոր է եղել անցած տարվա մայիսին Բելառուսի նախագահ, այդ երկրի ԱՕԿ-ի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Հայաստան կատարած այցելության արդյունքում: Այն ժամանակ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը համագործակցության պայմանագիր ստորագրեցին, ըստ որի, կողմերը մարզիկների ու թիմերի փոխայցելություններ կիրականացնեն: Ընդորում, ծախսերը կատարում են հյուրընկալող երկրների ազգային օլիմպիական կոմիտեները: Aravot.am-ի տեղեկություններով, ՀԱՕԿ-ը հոգացել է ընդհուպ մինչեւ բելառուսցի մարզիկների՝ ճոպանուղուց օգտվելու ծախսերը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ online-tv.am-ի