Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Аргумент. Իշխանությունները պետք է կանգնեն Հաագայի դատարանի առջև. Ուկրաինայի ԱԳ նախկին նախարար

Հունվար 26,2014 12:49

Ուկրաինայում տեղի ունեցող հանցագործությունների համար, որոնք կատարում են իշխանությունները, պետք է պատասխանատվության ենթարկվեն ինչպես Ուկրաինայի օրենքներով, այնպես էլ միջազգային՝ Հաագայի դատարանի առջև. «Եվրոմայդան»-ի ամբիոնից ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախկին նախարար Վլադիմիր Օգրիզկոն: Հայտնում է «Արգումենտ» լրատվականը:

Իր ելույթում նա «Եվրոմայդան»-ի խորհրդի անունից դիմել է միջազգային հանրությանը, Եվրոմիությանը, ԱՄՆ-ին և այլ երկրների:

«Եվրոմայդան»-ի խորհուրդը միջազգային հանրությանը կոչ է արել անհապաղ պատժամիջոցներ կիրառել «Ուկրաինայի բռնապետերի» դեմ: Օգրիզկոն ԱՄՆ-ին և Եվրոպային հորդորել է հայտարարություններից անցնել գործողության՝ պատժամիջոցներ կիրառելուն:

«Թող գնան հանգստանան Կոստրոմայում, այլ ոչ թե եվրոպական երկրների ծովափերում», – ասել է Օգրիզկոն:

«Եվրոմայդան»-ի խորհրդի որոշումը՝ հրապարակվելուց հետո դիվանագիտական խողովակներով կուղարկվի ԵՄ երկրների և ԱՄՆ ղեկավարներին:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031