Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քանդվում է Հայաստանի նեղ օրերի միակ ճանապարհը». 1in.am

Հունվար 26,2014 12:40

1in.am. «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքը քանդելու կառավարության մտադրությունը օդանավակայանի հին մասնաշենքի նախագծի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստրը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, համարում է արհամարհական վերաբերմունք սեփական ժողովրդի հանդեպ:

«Կառավարությունը հաստատել է մաստեր-պլանը, իսկ քաղավիացիայի պետը հայտարարում է, որ շենքը պիտի քանդվի, բայց կառավարությունը դեռ նման որոշում չի կայացրել: Հաճախ մոռանում են՝ դա իմ հոր աշխատանքը չէ, այլ վաստակավոր ճարտարապետի աշխատանք է, ժողովրդական ճարտարապետի, ով աշխատել է ամբողջ ժողովրդի համար, ուստի այս պահին շեշտը դնել այդ հանգամանքի վրա՝ սխալ է, պետք է պարզապես քննարկել, հասկանալ, որ սխալ է քանդել այն շենքը, որը ամենածանր պահերին ծառայել է Հայաստանին, երբ մենք եղել ենք շրջափակման մեջ՝ միակ ճանապարհներից է եղել դեպի դուրս: Շենքն ունի մեծ արժեք, և ես կցանկանայի իմանալ՝ քաղավիացիայի պետը, երբ նման հայտարարություններ է անում, ինչպե՞ս է պատրաստվում փոխհատուցել ժողովրդին և Հայաստանի կառավարությանը պատճառած վնասի դիմաց՝ այն դեպքում, երբ շենքն իրենից ներկայացնում է մեծ արժեք»,- ասաց նա:

Թարխանյանը նշեց, որ կցանկանար նախ հարց դրվեր՝ իսկ ինչո՞ւ են պատրաստվում քանդել շենքը, ժամանակին այն հանձնվել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններին՝ ըստ պայմանագրի, համապատասխան արձանագրություններով, որտեղ նշված է, որ շենքը գտնվում է պատշաճ վիճակում, համապատասխանում է անվտանգության չափանիշներին, բացի այդ՝ այն ամբողջությամբ համապատասխանում է սեյսմիկ չափանիշներին: Պայմանագրում նաև նշված է, որ շենքի պահպանման համար պատասխանատու է վարձակալը, այսինքն՝ օդանավակայանը, որը պետք է ներդրումներ կատարի՝ շենքը պատշաճ վիճակում պահելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031