Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրի Վարդանյանի որդին թմրամիջոցը փաթաթել էր ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել. Գործը ուղարկվել է դատարան. News.am

Հունվար 26,2014 10:08
narkotik

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող որդու՝ Դավիթ Վարդանյանի գործը ուղարկվել է դատարան:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է նրա փաստաբանը՝ Վահան Հայրապետյանը: Գործը կքննվի Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, նստավայրը՝ Կապան:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Դավիթ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ հոկտեմբերի 4-ին՝ ժամը 19:20-ից մինչեւ հոկտեմբերի 12-ի ժամը 01:31-ն ընկած ժամանակահատվածում, ԻԻՀ -ում գործով չպարզված հանգամանքներում առանց իրացնելու նպատակի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի`ընդհանուր 106 գրամ կշռով «հաշիշ» տեսակի թմրամիջոց, որից 7.0 գրամ կշռով թմրամիջոցը փաթաթել է ռետինե մատնոցների մեջ ու կուլ տվել, իսկ 99.0 գրամը պահել է ձեռքի պայուսակում եւ հոկտեմբերի 12-ին՝ ժամը 01:31-ի դրությամբ,  մաքսանենգ ճանապարհով` մաքսային հսկողությունից թաքցնելով ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցակետով թմրամիջոցն ապօրինի տեղափոխել է ՀՀ: Առաջին դատական  նիստը նշանակվել է փետրվարի 1-ին:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031