Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ չորս խմբակցությունների համատեղ հայտարարությունը

Հունվար 25,2014 22:18

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

25 հունվարի 2014 թվակական

 2014թ. հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը, մինչև գործի դատաքննության ավարտը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունները:

Սա նշանակում է, որ 1974-ին և դրանից հետո ծնված աշխատող անձինք չեն խախտել օրենքի պահանջը՝ մինչև 2014թ-ի հունվարի 1-ը չընտրելով կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ:

Բացի այդ՝ առնվազն մինչև 2014թ. մարտի 28-ը գործատուները կարող են չհաշվարկել և չփոխանցել այդ աշխատողների համար կուտակային վճարները՝ չկրելով որևէ պատասխանատվություն:

Ելնելով այս որոշման էությունից, վերահաստատելով օրենքի պարտադիր բաղադրիչի վերացման ուղղությամբ համակարգված պայքարի կարևորությունը՝

 Կոչ ենք անում

1. Գործատուներին՝ աշխատողների աշխատավարձից պարտադիր կուտակային վճարի հաշվարկում և փոխանցում մի կատարեք: Այլապես, աշխատակիցների փաստացի տնօրինվող աշխատավարձերը կնվազեն, աշխատակիցներին կստիպեք այս անորոշության մեջ ընտրություն կատարել կենսաթոշակային ֆոնդերի և կառավարիչների միջև: Եվ եթե 2014թ. մարտի 28-ի դատաքննությամբ օրենքի վիճահարույց դրույթները ճանաչվեն սահմանադրությանը հակասող և անվավեր, դուք և ձեր աշխատակիցները կկրեք չվերականգնվող ֆինանսական կորուստներ:

2. 1974 թվականին և դրանից հետո ծնված աշխատող բոլոր քաղաքացիներին՝ մի կատարեք ընտրություն կենսաթոշակային ֆոնդերի և կառավարիչների միջև, հորդորեք ձեր գործատուներին, որ ձեր աշխատավարձից պարտադիր կուտակային վճարներ չպահեն և չփոխանցեն:

3. Գործատուների միություններին և արհմիություններին՝ պաշտպանեք ձեր իրավունքները համախմբված հասարակության հետ,  թույլ մի տվեք որևէ մարմնի կողմից ձեր կազմակերպության անդամների նկատմամբ անօրինականության պարտադիր գործադրում:

4.  ՀՀ պաշտոնատար անձանց, կառավարությանը և Կենտրոնական բանկին՝ դադարեցրեք ապատեղեկատվությունը քննարկվող օրենքի վերաբերյալ, ինչը մենք գնահատում ենք որպես բացահայտ ճնշում Սահմանադրական դատարանի վրա:

5. ՀՀ բոլոր քաղաքացիներին, կազմակերպություններին և պայքարող երիտասարդությանը՝ էլ ավելի համախմբված, լայն թափով շարունակեք պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչելուն ուղղված գործողությունները:

6.Մենք ակնկալում ենք, որ Սահմանադրական դատարանը կճանաչի պարտադիր բաղադրիչը Սահմանադրությանը հակասող և կառաջարկի խնդրի սահմանադրական լուծման այնպիսի տարբերակ, որը հաշվի կառնի կենսաթոշակային համակարգի առջև ծառացած բոլոր մարտահրավերները:

Մենք վճռական ենք շարունակել պայքարը կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ:

 

ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններ՝

 

«Բարգավաճ Հայաստան»

« Ժառանգություն»

«ՀԱԿ»

«ՀՅԴ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031