Լրահոս
Օրվա լրահոսը

Երթ՝ նոր տարի, նոր իշխանություն, նոր Հայաստան

Հունվար 25,2014 21:51

Այսօր Ազատության հրապարակում` Նախախորհրդարանի կողմից կազմակերպված հերթական հավաք – երթն էր, որին մասնակցում էին տասնյակ համակիրներ:

Երթը մեկնարկեց Ազատության հրապարակից, հետո հավաքվածները երթուղայինով գնացին Մերգելյան փողոց, որտեղից շարունակվեց երթը: Վերջնական կետը Կոմիտասի շուկան էր: Հավաքի ժամանակ ելույթ ունեցավ Արմեն Ադամյանը, ով կարդաց Ալեք Ենիգոմշյանի ուղերձը:

PrevPhoto
NextPhoto

Երթի ժամանակ խոսում էին Նախախորհրդարանի անդամներ  Սաֆարյան Գևորգը, Վարդան Հակոբյանը:  «Մենք ենք տերը մեր երկրի», « Ազատ , անկախ, Հայաստան». բացականչում էին երթի մասնակիցները: Ըստ նրանց՝ երթի  նպատակն էր իրազեկել, որ այս ամենից դուրս գալու միակ ելքը ժողովրդի կազմակերպումն է Նոր Հայաստանի հիմնադիր խորհրդարանի գլխավորությամբ: Մարդիկ երթի ընթացքում բաժանում էին թռուցիկներ և հորդորում միանալ Հայաստանի ազատագրության դիմադրական պայքարին:

Վերջում ելույթ ունեցավ Նախախորհրդարանի անդամ՝ Գարեգին Չուքասզյանը և ասաց, որ մյուս շաբաթ կրկին լինելու է իրազեկման երթ նույն ժամին, նույն տեղից , բայց այլ երթուղով:

 

Սիրարփի ԶՈՐԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031