Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանը քիչ առաջ Վեյկ-ան-Զեե քաղաքում ընթացող շախմատային գերմրցաշարի 10-րդ տուրում սեւ խաղաքարերով 42-րդ քայլում պարտության մատնեց կուբացի Լենյեր Դոմինգեսին եւ ուժեղագույնների խմբում մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ անհասանելի դարձավ մրցակիցների համար՝ նվաճելով հաղթողի տիտղոսը: Արոնյանը եզրափակիչ տուրից առաջ, որում խաղալու է տանտերերից Լյուկ վան Վելիի հետ, իր անվան դիմաց գրանցել է 7,0 միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ chessbase.com-ի
Շնորհավորում ենք մեր արժանավոր հայրենակցին և ցանկանում, որ նա հաղթող դառնա նաև հաջորդ մրցաշարերում:
8