Լրահոս
Օրվա լրահոսը

Կարգին Հայկոն՝ ՍԴ որոշման մասին. «Չգիտեմ՝ ներքին խոհանոցում ինչ է կատարվել, բայց…»

Հունվար 25,2014 19:31

«Կարգին սերիալից» դերասան Հայկ Մարությանը առաջիկա ամիսներին հեռուստադիտողին ներկայանալու է նոր ֆորմատով հումորային հաղորդմամբ:  «Շատ հետաքրքիր նախագիծ է: Հայաստանում չարված ֆորմատ է: Որը աշխատանքի առումով շատ դժվար է, իսկ դիտելու համար հետաքրքիր ու բավականին ծիծաղելի»,- ասաց Հայկ Մարությանը:

Խաղընկերը Մկրտիչ  Արզումանյանը չի լինելու: «Առանձին եմ հանդես գալու, Սոլո ծրագիր է, համահեղինակներից եմ եւ գլխավոր դերակատարը»,-ասաց դերասանը:

Aravot.am-ը դերասանից նաեւ հետաքրքրվեց քաղաքացիական ճնշմա՞ն, թե՞ քաղաքական որոշման արդյունք է համարում ՍԴ-ի որոշումը՝ պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտավորությանը վերաբերող օրենքի դրույթների ժամանակավոր կասեցման վերաբերյալ. « Չգիտեմ՝  ներսի խոհանոցում ինչ է կատարվել, բայց վստահ եմ, որ ատիվությունն ու ճնշումը իր դերը խաղացել է ու միշտ էլ խաղալու է: Դրա համար էլ մեր ժողովրդին խորհուրդ եմ տալիս, ինքս ինձ էլ հորդորում եմ՝ պետք է  ակտիվ լինել: Եթե ինչ-որ մի բան դուրդ չի գալիս, պետք է ասել, եթե գալիս է՝  նորից ասել: Այսինքն,  միայն բողոքելով չենք սահմանափակվում: Եթե ինչ-որ մի բան լավ է ու տեսնում ենք, որ մեր ձեռքից ուզում են վերցնել, պետք է ասել՝ ոչ , էս մեկը լավն է, թողեք»:

Հայկ Մարությանը շարունակելու է  հետեւել  օրենքի վերաբերյալ զարգացումներին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Վահան says:

    « Չգիտեմ՝ ներսի խոհանոցում ինչ է կատարվել, բայց վստահ եմ, որ ատիվությունն ու ճնշումը իր դերը խաղացել է ու միշտ էլ խաղալու է: Դրա համար էլ մեր ժողովրդին խորհուրդ եմ տալիս, ինքս ինձ էլ հորդորում եմ՝ պետք է ակտիվ լինել: Եթե ինչ-որ մի բան դուրդ չի գալիս, պետք է ասել, եթե գալիս է՝ նորից ասել:

    Այո, երկուսն էլ պետք է ասել, նաեւ լավը, եւ երկուսի համար էլ պետք է պայքարել: Լավի համար` որ մնա, վատի համար` որ չգա:

  2. HAYK says:

    Մենակ թե պետք չի հանգստանալ. էդ որոշումը ավելի շատ ժամանակ շահելու համար ա. Այ, եթե Հայաստանը սերժիկից ու հանրապետական աղբից մաքրվի, կարելի ա հանգիստ շունչ քաշել.

  3. Արթուր says:

    Լավ կլինի, երն Հայաստանը մաքրվի Սերժ Սարգսյանից, ՀՀԿ-ից ու նաև Ռուսաստանից:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031