Ուկրաինական «SCM» ընկերությունը, որը պատկանում է Ուկրաինայի ամենահարուստ քաղաքացի, միլիարդատեր Ռինատ Ախմետովին, շաբաթ օրը հայտարարություն է տարածել` կապված երկրում տիրող իրավիճակին: Հայտնում է «Լենտա.ռու» լրատվականը:
Նամակով հակամարտող կողմերին կառուցողական բանակցություններ սկսելու և քաղաքական ճգնաժամի խաղաղ լուծումներ գտնելու կոչ է արվում:
«Բիզնեսը չի կարող անտարբեր մնալ, երբ մարդիկ են մահանում, երկրի մասնատման իրական սպառնալիք է ստեղծվում, քաղաքական ճգնաժամը կարող է հանգել համակարգային տնտեսական ճգնաժամի, ինչի հետևանքը կենսամակարդակի անխուսափելի անկումը կլինի, – ասված է «SCM»-ի նամակում՝ ավելացնելով, որ քաղաքական ճգնաժամը միայն խաղաղ լուծում կարող է ունենալ, – այսպիսի զարգացումների դեպքում Ուկրաինայում հաղթողներ չեն լինի, կլինեն միայն զոհեր և պարտվածներ»:
Ընկերությունը նաև ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ