Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում…». Բաց նամակ ոստիկանապետին

Հունվար 25,2014 19:17

ՀՀ Ոստիկանապետ

Վ. Գասպարյանին

   Պարոն Ոստիկանապետ,

Ցավալի է, որ Գորիս քաղաքում ս/թ հունվարի 22-ի գիշերը տեղի ունեցած ծանր  հանցագործության փաստի կապակցությամբ ոստիկանության մարմինները իրենց անգործության համար մեղադրում են  Զանգվածային լրատվության միջոցներին:

Միանշանակ է, որ դեպքը ոստիկանությունում գրանցվել է ուշացումով, այն էլ ԶԼՄ-ների կողմից բարձրացված «աղմուկից» հետո (ի՞նչ նշանակություն ունի մեկ օր, թե երկու օր ուշացումով):

Դրա փոխարեն ճիշտ կլիներ, որ Սյունիքի մարզային ոստիկանությունը իր կառույցներով հանդերձ հանրությանը տեղյակ պահեր, որ հանցագործություն կատարած Լիսկայի եղբոր մարդասպան որդի Մայիս Խաչատրյանը նա է.

  • Ով 2004թ.-ի փետրվարի 29-ին Գորիս քաղաքում դաժանորեն սպանեց անչափահաս երեխաների հայր Հովհաննես Բադալյանին և դատապարտվելով 12 տարի ազատազրկման, պատիժ կրեց ընդամենը  7 տարի, արժանանալով ՀՀ նախագահի ներմանը,
  • Ով 2010թ.-ի դեկտեմբերի 5-ին թմրադեղերի ազդեցության տակ վթարի ենթարկեց Երևան քաղաքի բնակիչ Տարոն Գալստյանին՝ նրան պատճառելով կյանքին սպառնացող առողջության ծանր վնաս (Տ. Գալստյանը այսօր հաշմանդամի կարգավիճակով  գամված է անկողնում)

Ոստիկանությունը՝ ի դեմս Սյունիքի մարզային կառույցի, պետք է հաշվետվություն տա, թե ինչու՞ անցած 8 ամիսներին «մատը մատին» չկպցրեց՝ ընթացք տալու Լիսկայի կողմից կատարված բազմաթիվ հանցագործությունների վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներին  (հատկապես իր, կնոջ և որդիների կողմից հանցավոր ճանապարհներով կեղծված ատեստատներ,դիպլոմներ ձեռք բերելու փաստերը մեծագույն հարված, վիրավորանք և անպատվություն է՝ ուղղված մեր պետությանը,նրա կրթության և գիտության բնագավառին):

Հունվարի 22-ի գիշերը տեղի ունեցած դեպքի կապակցությամբ ոստիկանությունը դեռևս քրեական գործ չի հարուցել, դեռևս չի հայտնաբերվել գլխավոր «հերոս» Մայիս Խաչատրյանը (երևի որոշակի ժամանակ է անհրաժեշտ թմրադեղերի ազդեցությունից դուրս գալու համար): Նույնիսկ խոսակցություններ են շրջանառվում, որ իրավապահները ցանկանում են հերթական անգամ «փրկել» Լիսկային և գործը «կոտրել» տուժող Վ. Մեսրոպյանի վրա, ինչպես անամոթաբար դա արեցին Բուդաղյանների դեպքում:

Հարգելի ոստիկանապետ.

Հասարակության համար Ձեր կողմից «ձեռնարկվող միջոցառումները» դրական առումով տեսանելի չեն:

Խնդրում ենք սթափվեք և կատարեք կոլեգիայում հնչեցրած Ձեր  խոստումները…

Հարգանքներով՝

Արման Սահակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031