Լվովի բնակիչ Ռոման Սենիկը, որը հունվարի 22-ին էր տեղափոխվել Կիևի հիվանդանոց, մահացել է, հայտնել են «Սվոբոդա» կուսակցությունից: Փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:
«Մի քանի օր բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, բայց վերքերը շատ ծանր էին: Նա ծանր վերքեր ուներ թոքերի հատվածում, մի քանի վիրահատություն է կրել, ստիպված անդամահատել էին ձեռքը», – հայտնել է Ուկրաինայի պատգամավոր Իրինա Սեխը:
Սենիկը 45 տարեկան էր: Կիևի առողջապահության վարչությունից հաստատել են ցուցարարի մահվան լուրերը. «Չնայած արված վիրահատությունների և բժիշկների գործադրած բոլոր ջանքերի, փրկել նրան չհաջողվեց», – ասված է հաղորդագրության մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ